Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-4221 -16.12.2019-ՏՏԳԲ-011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝
«4. Համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը եւ (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերումը` պայմանով, որ դրա արդյունքում ձեւավորվող, փոփոխության ենթարկվող եւ ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով կհաշվառվեն համայնքի հաշվեկշռում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: