Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4. Համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը եւ (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերումը` պայմանով, որ դրա արդյունքում ձեւավորվող, փոփոխության ենթարկվող եւ ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով կհաշվառվեն համայնքի հաշվեկշռում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: