Հոդված 1.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 07-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում միջակետը փոխարինել վերջակետով եւ լրացնել նոր նախադասություն՝
«Մինչ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով.»։
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Այն համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում, որտեղ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ փաստացի աշխատում է 6 ամսից ավելի ժամկետով, սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում նշանակվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ։
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 35-րդ հոդվածի (համայնքի ղեկավարի ընդհանուր լիազորությունները) 1-ին մասի 11-րդ կետի կարգավորմամբ՝ համայնքի ղեկավարն օրենքով սահմանված կարգով համայնքի ավագանու որոշմամբ նշանակում եւ ազատում է համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարներին, բացառությամբ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների ղեկավարների, որոնք նշանակվում են մրցույթի արդյունքներով: (…) Համայնքի բնակավայրերում գտնվող համայնքային հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելիս եւ պաշտոնից ազատելիս խորհրդակցում է վարչական ղեկավարի հետ: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ։
Օրենքը, սակայն, ունի բաց, որը հնարավորություն է տալիս համայնքի ղեկավարին նշանակել համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ առանց ժամկետի։ Չկա պահանջ, որը կսահմանի որոշակի ժամանակ անց՝ մրցույթի անցկացման պարտավորություն։
Նշյալ բացը չարաշահումների տեղիք է տալիս։
Ըստ այդմ, մեր կողմից առաջարկվում է շտկել Օրենքը՝ լրացնելով համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու առավելագույն ժամկետ, որը լրանալուց հետո պարտադիր նշանակվում է այդ պաշտոնը զբաղեցնելու մրցույթ։
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ո Ր Ո Շ Ու Մ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի դեկտեմբերի ___-ի նիստում
Ո Ր Ո Շ Ե Ց
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
___ դեկտեմբերի 2019թ.
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Նախագծին կից ներկայացվում են՝
- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,
- նախագծի ընդունման հիմնավորումը,
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են գործող օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը եւ լրացումը:
Նախագծի հիմնական զեկուցողն է խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ ___ թերթ։
Հարգանքով՝ | ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ |