Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-580-05.05.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հուլիսի 2002 թվականի ՀՕ-402-Ն ) 13-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ այլ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասում «կամ այլ» բառերը փոխարինել «առաջատար կամ գլխավոր» բառերով.

բ) 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում» բառերը:

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է` գործող օրենքում մաքսա՟յին եւ քաղաքացիական ծառայողներից մաքսային ծառայության գլխավոր եւ առաջատար պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում` վերադաս մաքսաին մարմնի կողմից նշանակում կատարելուն վերաբերող նորմերը միեւնույն հարթության վրա բերելու անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է նաեւ սահմանափակել` արտամրցութային կարգով մաքսային ծառայության թափուր պաշտոններում նշանակում կատարելու հնարավորությունը, ինչպես նաեւկրճատել` մաքսային ծառայության թափուր պաշտոններում նշանակում կատարելու համար անցկացվող փակ մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: