Armenian ARMSCII Armenian
Կ-4292-20.12.2019-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասը «սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները» բառերից հետո լրացնել «նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները:» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումները չեն տարածվում նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների նկատմամբ:»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի 1-ին պարբերությունը, 2-րդ մասի 1-ին պարբերությունը, 4-րդ մասի 2-րդ պարբերությունը եւ 6-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» բառերից հետո լրացնել «նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1. իրականացվում են նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: