Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4282-20.12.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձեւավորում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ)՝ բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի:».

2) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամներից: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը դիմում է Կառավարությանը, Ազգային ժողովին, Բարձրագույն դատական խորհրդին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ Փաստաբանների պալատին՝ յուրաքանչյուրի կողմից տասնօրյա ժամկետում մեկական թեկնածու առաջադրելու համար :».

3) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.Եթե Կառավարությանը, Ազգային ժողովին, Բարձրագույն դատական խորհրդին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ Փաստաբանների պալատին  վերապահված՝ Խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինը թեկնածու առաջադրում է տասնօրյա ժամկետում:».

4) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել .

 5) 8-րդ մասում «նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է» բառերը փոխարինել «Ազգային ժողովի նախագահը սույն հոդվածով սահմանված կարգով՝ 10-օրյա ժամկետում դիմում է իրավասու մարմիններին՝ նոր մրցութային խորհուրդ ձեւավորելու նպատակով:» բառերով.

 6) լրացնել նոր՝ 9-րդ մաս.

«9. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի թեկնածուի ընտրության համար ձեւավորվում է նոր Խորհուրդ,  բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթը կազմակերպվում է Հանձնաժողովի մեկից ավելի թափուր պաշտոններ համալրելու նպատակով, որի պարագայում  մրցույթն անցկացվում է միեւնույն Խորհրդի կողմից:»:

Հոդված 2. Օրենքում լրացնել նոր՝ 10.1.-ին հոդված.

«Հոդված 10.1. Խորհրդի գործառույթները եւ գործունեության կազմակերպումը

1. Խորհուրդը՝

1) ապահովում է մրցույթի անցկացման պայմանների եւ ժամկետների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.

2) համադրում է թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին (փաստաթղթերի գնահատման փուլ).

3) փաստաթղթերի գնահատման փուլի արդյունքում ընտրում է հարցազրույցի փուլ անցած  թեկնածուների: Վերջիններիս ընտրելիս ուսումնասիրվում է նաեւ  նրանց կողմից կոռուպցիոն գործարքներում ներգրավվածությունը եւ բարեվարքության պահպանումը.

4) հարցազրույցի փուլի ընթացքում բաց քվեարկության արդյունքում ընտրում է ներկայացվող պահանջներին  առավելագույնս համապատասխանող 5 թեկնածու.

5) կազմում եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ դրանում ներառելով Հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնների քանակին հավասար թվով հաղթողներ` յուրաքանչյուր թափուր պաշտոնի համար մեկ թեկնածու սկզբունքով.

6) մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցերի կապակցությամբ ընդունում է որոշումներ, այդ թվում՝ ներկայացված փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը պարզելու, ինչպես նաեւ հավելյալ տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

2. Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության մասնակցության դեպքում: Նիստը վարում է Խորհրդի՝ նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը:

3. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհուրդն իր նիստերը հրավիրում է Ազգային ժողովի նստավայրում:

4. Խորհրդի նիստերն արձանագրվում են:»:

Հոդված 3. Օրենքում լրացնել նոր՝ 10.2.-րդ հոդված.

«Հոդված 10.2.  Մրցույթի անցկացումը

1. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատակազմ) մրցույթը հայտարարում է Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 90, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում` 30 օրվա ընթացքում:

2. Հայտարարությունը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների, Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքերում (այսուհետ՝ պաշտոնական կայքեր):

3. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետեւյալ տվյալները.

1) թեկնածուներին ներկայացվող պահանջները.

2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

3) մրցույթի անցկացման պայմանները, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման եւ միավորների հաշվարկման կարգը.

4) փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը եւ վայրը:

4. Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը (այսուհետ՝ հավակնորդ) հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 օրվա ընթացքում աշխատակազմ է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր), ինչպես նաեւ իր բնակության եւ էլեկտրոնային փոստի հասցեները:

5. Փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն կամ ուղարկվել փոստով:

6. Փաստաթղթերն ընդունելու նպատակով աշխատակազմում վարվում է համապատասխան գրանցամատյան:

7. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են սահմանված ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը լրանալը:

8. Փոստով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:

9. Փաստաթղթերի թերությունները հավակնորդը կարող է վերացնել փաստաթղթերը ներկայացնելու համար սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում:

10. Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի ամբողջականության եւ համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային ստուգման) փուլն է, երկրորդը՝ հարցազրույցի:

11. Մրցույթի փաստաթղթային ստուգման փուլում Խորհուրդը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը, դրանց համապատասխանությունն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում՝ նաեւ փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը Խորհրդի որոշման հիման վրա պարզվում է աշխատակազմի միջոցով: Խորհրդի որոշման հիման վրա աշխատակազմի միջոցով ստացվում են նաեւ թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ: Խորհրդի տեղեկացմամբ հավակնորդը կարող է մասնակցել փաստաթղթային ստուգման փուլին:

12. Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հավակնորդին այդ մասին ծանուցում է աշխատակազմը մեկ օրվա ընթացքում՝ իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:

13. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված գործողությունների արդյունքներով՝ Խորհուրդը կազմում է հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը:  Խորհուրդը հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաեւ հարցազրույցի անցկացման օրը, ժամը եւ վայրը հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 4. Օրենքում լրացնել նոր՝ 10.3-րդ հոդված.

«Հոդված 10.3.  Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Ազգային ժողովի նախագահին ներկայացնելը

1. Խորհուրդը ցուցակը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին ցուցակի հրապարակմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

2. Ցուցակին կից ներկայացվում են Խորհրդի նիստերի արձանագրությունները, մրցույթի ընթացքում ներկայացված եւ ձեռք բերված փաստաթղթերը:»:

Հոդված 5. Օրենքում լրացնել նոր՝ 10.4.-րդ հոդված.

«Հոդված 10.4.  Նոր մրցույթի անցկացումը

1. Նոր մրցույթ հայտարարվում է, եթե՝

1) Ազգային ժողովը չի նշանակում թեկնածուին.

2) հավակնորդների, թեկնածուների թիվը պակաս է թափուր տեղերի քանակից.

3) ի հայտ են եկել սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1.3-5-րդ կետերով նախատեսված հանգամանքներ, թեկնածուի մոտ Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն կամ առկա են թեկնածուների ընտրությունն իրականացնելու անհնարինության այլ դեպքեր:

2. Խորհուրդը նոր մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքի մասին տեղեկանալու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:

3. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմագրությամբ.

«5.Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաեւ Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:»:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում՝

   1) 1-ին մասում՝

ա. լրացնել նոր՝ 2.1.-ին եւ 22-րդ կետեր.

«2.1.) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում կարգապահական վարույթ է հարուցում դատավորի     եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ, ինչպես նաեւ դիմում է Ազգային Ժողովի խմբակցություններին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման առաջարկությամբ:».

22) Բարձրագույն դատական խորհրդին է տրամադրում դատավորի թեկնածուի հավակնորդի ներկայացրած գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրի վերլուծության, ինչպես նաեւ իր սահմանած կարգին համապատասխան իրականացված ուսումնասիրությունների հիման վրա կազմված՝ հավակնորդի բարեվարքության եւ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունը: Եզրակացությունը Բարձրագույն դատական խորհրդին տրամադրում է ոչ ուշ, քան դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի օրվան նախորդող օրը:».

բ. 21-րդ կետում «ու կարգով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կարգին համապատասխան իրականացված ուսումնասիրությունների հիման վրա» բառերով:

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1)   լրացնել նոր՝  1.2.-րդ մաս.

«1.2. Հանձնաժողովը իրականացնում է հայտարարագրերի լրացուցիչ վերլուծություն՝ հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող նոր հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա:».

2) 2-րդ մասը շարադրել նոր  խմագրությամբ.

«2. Հայտարարագրերի վերլուծության ընթացքում Հանձնաժողովն իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից      պահանջելու եւ ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող  անձանց (այսուհետ՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ) առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ,  ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաեւ վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն:».

3)  լրացնել նոր` 2.1.-ին մաս.

«2.1. Հայտարարագրերի վերլուծության  ընթացքում Հանձնաժողովն իրավասու է բանկերին ուղղված հարցման միջոցով պահանջել եւ ստանալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հաշիվների առկայության, հաշվի մնացորդի եւ հաշվի շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, ինչպես նաեւ բանկային պահատուփերում պահվող գույքի վերաբերյալ տվյալներ` հարցման մեջ նշելով անձի տվյալները, վերաբերելի ժամանակահատվածը կամ ամսաթիվը: Սույն մասում նշված տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ հանձնաժողովի համատեղ իրավական ակտով: Հանձնաժողովն իրավասու է նաեւ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տվյալներ ստանալ օտարերկրյա բանկերից, ինչպես նաեւ օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերից եւ ներկայացուցչություններից:   Հարցման պատասխանը ստանալուց հետո       Հանձնաժողովը      իրավասու է պահանջել ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում նյութերն ուղարկել գլխավոր դատախազություն:».

4) 3-րդ մասում «հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի» բառերը փոխարինել «հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի» բառերով.

5) 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Եթե հայտարարագրի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի էական փոփոխությունը (գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է՝

ա) հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը՝ 30 օր ժամկետ.

բ) հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, ում սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող, օգտագործվող կամ տնօրինվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով թանկարժեք գույքը, պահանջել ներկայացնել գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր, եթե վերը նշված կասկածները կարող են փարատվել իրավիճակային հայտարարագրով ներկայացման ենթակա տվյալների վերլուծությամբ: Սույն կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովը կայացնում է որոշում՝ նշելով այն հանգամանքները, որոնք կարող են պարզվել իրավիճակային հայտարարագրի ներկայացմամբ»:

6) լրացնել նոր՝ 9.1.-ին մաս.

«9.1. Եթե սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հայտարարատուն դատավոր կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ապա Հանձնաժողովը նյութերը գլխավոր դատախազություն ուղարկելուն զուգահեռ հարուցում է կարգապահական վարույթ: Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ միասին ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ:».

7) լրացնել նոր՝ 9.2.-րդ մաս.

«9.2. Եթե սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հայտարարատուն Սահմանադրական դատարանի դատավոր է, ապա Հանձնաժողովը նյութերը գլխավոր դատախազություն ուղարկելուն զուգահեռ դրանք ուղարկում է Ազգային Ժողովի խմբակցություններին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման առաջարկությամբ:»:

Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր  խմբագրությամբ.

«4. Վարույթի շրջանակում Հանձնաժողովն իրավասու է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, այլ անձանցից պահանջելու եւ ստանալու Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութ, փաստաթուղթ կամ տեղեկություն, ինչպես նաեւ իր կողմից բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու անցկացնել անվճար ուսումնասիրություններ, կատարելու անվճար փորձաքննություններ եւ ներկայացնելու դրանց արդյունքները:»:

Հոդված 10. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1)  2.1.-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2.1 Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերը, ինչպես նաեւ 24-րդ հոդվածի 1-ին մասի 2.1.-ին, 20-րդ, 21-րդ, 22-րդ կետերը եւ 1.1-ին մասն ուժի մեջ են մտնում «Հանրային ծառայության մասին» օրենքում, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ «Հայաստանի  Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո:».

2) լրացնել նոր ՝ 3.1.-ին մաս.

«3.1. Հանձնաժողովը համարվում է ձեւավորված Հանձնաժողովի առաջին կազմի առնվազն երեք անդամի (որից առնվազն մեկն ընդդիմադիր խմբակցության առաջադրած) նշանակման օրվանից.»

3) 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

1) «Եթե Կառավարությանը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը կամ Բարձրագույն դատական խորհրդին վերապահված՝ Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում երեսնօրյա ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սույն մասով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում: Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է:».

4) լրացնել նոր՝ 4.1.-ին մաս.

«4.1. Հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ սույն օրենքով սահմանված  դրույթները կիրառելի են նաեւ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ:»:

Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հանձնաժողովը վերլուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների հայտարարագրերը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հանձնաժողովը եւ Կենտրոնական բանկը համատեղ իրավական ակտով հաստատում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հաշիվների առկայության, հաշվի մնացորդի եւ հաշվի շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության, ինչպես նաեւ բանկում պահվող գույքի վերաբերյալ տվյալների փոխանցման կարգը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխոիթյուններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

21 նոյեմբերի 2019 թվականի  N 1828  - Ա
 
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. դեկտեմբերի 16
            Երեւան

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                         ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


 
 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1828-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ