Հոդված 1. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն oրենքի՝
1) 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Էներգասպառող սարքերի եւ սարքվածքների էներգաարդյունավետության պահանջները, պիտակավորման կարգը եւ պիտակի ձեւը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող իրավական ակտերով:».
2) 8-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«3. Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները: Այդ արտադրանքների խմբերի ցանկը, էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: