Հոդված 1 . «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի(այսուհետ՝ Օրենք) 98-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ծառայողական տեղեկությունների տրամադրումը.»:
Հոդված 2. Օրենքի 101-րդ հոդվածում՝
1) վերնագրի «քաղաքացիական եւ քրեական գործերով» բառերը փոխարինել «դատարանի որոշմամբ» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ծառայողական տեղեկությունները տրամադրվում են իրավասու մարմնին՝ դատարանի որոշման հիման վրա:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: