«4. Դատավորների թեկնածուների հավակնորդների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսումնառության ժամկետի տեւողությունը առնվազն 7 ամիս է, բայց ոչ ավելի, քան 10 ամիս, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 11-րդ մասով եւ 124-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցման եւ «Դատախազության մասին» օրենքի 38.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ուսուցման, որոնց ժամկետները սահմանում է Խորհուրդը:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: