Հոդված 1.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը`
1) «Ինքնավար մարմնի նախագահ | 14.00» |
տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«Գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ | 12.50». |
տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետ | 10.00 |
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազ | 9.00»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: