Armenian ARMSCII Armenian
Կ-4388-10.01.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 279-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) կատարվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 288.1-ին հոդվածով.

«Հոդված 288.1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը

1. Ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձվում է դատարանի վճռով` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: