Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Հարկային ծառայության մասին» բառերից հետո լրացնել «, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.
«7.1) ապօրինի ծագում ունեցող գույքի մասին տեղեկությունների եւ տվյալների հայտնաբերումը, այդ գույքի բռնագանձման գործընթացին աջակցելը»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում.
1) 1-ին մասում «արդարացման դատավճիռ կայացվելուց» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց» բառերը,
2) 4-րդ մասում «արդարացման դատավճիռ կայացվելուց» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց» բառերը:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «դատախազի պարտադիր գրավոր ցուցումները,» բառերից հետո լրացնել «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հանձնարարությունները,» բառերը:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությամբ.
«Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարող է անցկացվել նաեւ այն դեպքում, երբ անձին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ:»:
Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «դատավարական ղեկավարում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց» բառերը:
Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում «դատախազի գրավոր ցուցումները» բառերից հետո լրացնել «եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի կապակցությամբ տրվող գրավոր հանձնարարությունները» բառերը:
Հոդված 8. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ,» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթաց սկսելու կամ սկսված վարույթին առերեւույթ առնչվող տվյալներ» բառերը:
Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածում.
1) 3-րդ մասում «քրեական վարույթն իրականացնող» բառերից հետո լրացնել «կամ այլ իրավասու» բառերը, իսկ «քրեական վարույթ» բառերից հետո լրացնել «, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ» բառերը,
2) 4-րդ մասի 2-րդ կետում «դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթաց սկսելու կամ սկսված վարույթին առերեւույթ առնչվող տվյալներ» բառերը:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: