Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննության, ինչպես նաեւ մինչեւ գործի հարուցումն առանձին դատավարական գործողությունների կատարման նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետական մարմինները, եթե այդպիսի լիազորություն նախատեսված է օրենքով կամ միջազգային պայմանագրերով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշման դեմ, եթե հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումին կից կամ մինչեւ հայցադիմումի ներկայացումը` հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու միջնորդության դեպքում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: