Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Խ-326-25.10.2019,13.01.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասն առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության  սահմանած կարգով:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 3 ամիս հետո:

2. Սույն օրենքի հրապարակումից հետո 3 ամսվա   ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է համապատասխան իրավական ակտը:

Ամփոփաթերթ

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ