Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասն առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 3 ամիս հետո:
2. Սույն օրենքի հրապարակումից հետո 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է համապատասխան իրավական ակտը: