Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-381-19.11.2019,15.01.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում  «առնվազն 50» բառերը փոխարինել «առնվազն 25» բառերով,

2) 5-րդ մասում «երեք» բառը փոխարինել «տասն» բառով,

3) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե տասնօրյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում չի կայացնում, նախաձեռնող խումբը համարվում է գրանցված»:

4) 19-րդ մասում «45 օրվա» եւ «90 օրվա» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «60 օրվա» եւ «180 օրվա» բառերով:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Թերությունների հայտնաբերման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհապաղ տեղեկացնում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին եւ տրամադրում 10 աշխատանքային օր՝ հայտնաբերված թերությունները վերացնելու համար»:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: