Armenian ARMSCII Armenian
Պ-381-19.11.2019,15.01.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-155-Ն սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «առնվազն 50» բառերը փոխարինել «առնվազն 25» բառերով.

2) 5-րդ մասի «երեք» բառը փոխարինել «տասն» բառով.

3) 19-րդ մասի «45 օրվա» եւ «90 օրվա» բառերը համապատասխանաբար փոխարինել «60 օրվա» եւ «180 օրվա» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: