Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Խ-382-20.11.2019,15.01.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 08-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 22-րդ հոդվածի 1-ին մասի (ա) կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ եւ ցանկությամբ` նաեւ ազգությունը, ծննդյան վայրը եւ ժամանակը.»:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի (ա) կետը «ազգանունը,» բառից հետո լրացնել «սեռը,» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ