Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3851-21.11.2019,16.01.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասինե 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետում`

ա. «աե ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. «բե ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ. ապահովված անձի (պարտատիրոջ) տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը եւ գտնվելու վայրը, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարըե.

գ. «գե ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ. պարտապանի տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը եւ գտնվելու վայրը, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարըե.

դ. «դե ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

ե. «եե ենթակետը «մասինե բառից առաջ լրացնել «տեսակիե բառով.

զ. «զե ենթակետում «ժամկետներըե բառից հետո լրացնել «, ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ պայմանագրով սահմանված ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքըե բառերով, իսկ «որոշիչե բառը փոխարինել «իսկ ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ որոշիչե բառերով.

է. «ժե ենթակետից հանել «նոտարականե բառը, իսկ «նոտարին հասցեագրածե բառերը փոխարինել «գրանցում կատարելու համար ներկայացվողե բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետում «անդորրագրի հաստատված վճարման հանձնարարականի բնօրինակըե բառերը փոխարինել «անդորրագիրըե բառով.

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 4-րդ մասում «Այն դեպքերում, երբ հնարավոր է որոշիչ ճշգրիտ տվյալների միջոցով որոշակիացնել շարժական գույքը, ապաե բառերը փոխարինել «Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքումե բառերով, իսկ «այդե բառը փոխարինել «շարժական գույքիե բառերով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագիրը, այդ թվում՝ նշում համապատասխանաբար ողջ գույքի կամ գույքի առանձին տեսակների կամ որեւէ հատկանիշներով պայմանավորված խմբի մասին, ինչպես նաեւ պայմանագրով սահմանված ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը, իսկ ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ գույքի որոշիչ հատկանիշները (տվյալները).ե.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6) գրանցման համարը:ե:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությամբ.

«Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու եւ ապահովված իրավունքի առարկայի օտարման դեպքում ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցումը շարունակում է ուժի մեջ մնալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225.1-ին հոդվածի 6.3-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան:ե:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «որը ենթակա է նոտարական վավերացմանե բառերը փոխարինել «եթե համաձայնություն ներկայացնելու պահանջը նախատեսված է պայմանագրով:ե:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 22-րդ հոդվածի 1-ին մասը «գույքի համարըե բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)ե բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված գրանցումների նկատմամբ: