Հոդված 1© Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4¬ի հարկային օրենսգրքի ¥այսուհետ` Օրենսգիրք¤ 159¬րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3©1¬ին մասով©
«3©1© Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում« ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող ¥ուսանող¤ վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցվում է ուսումնական տարվա ավարտից հետո` սույն Օրենսգրքի 160©1¬ին հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 2© Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 160©1¬ին հոդվածով©
«Հոդված 160©1© Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձը
1© Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ¥այդ թվում` հարկային գործակալի միջոցով¤ եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով« բայց ոչ ավելի« քան Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում« ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի ¥ուսանողի¤ ուսման համար վճարված գումարը:
2© Եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում սույն հոդվածով և Օրենսգրքի 160¬րդ հոդվածով սահմանված արտոնություններից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից:
3© Սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից՝
1¤ կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները©
2¤ վարձու աշխատող հանդիսացող սովորող ¥ուսանող¤ ֆիզիկական անձը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:
4© Սույն հոդվածի նկատմամբ կիրառելի են Օրենսգրքի 160¬րդ հոդվածի 3¬րդ մասի 2¬րդ« 3¬րդ կետերը և 5¬րդ մասը:
5©Սույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 3©
1© Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2© Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1¬ից:
3© Սույն օրենքի 2¬րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը« ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների ցանկը Կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: