Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-387-26.11.2019,17.01.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Գույքահարկի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  8-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 2-րդ կետում « (բացառությամբ փոխադրամիջոցների)»  բառերը հանել.

2) 2-րդ կետի 1-ին պարբերությունները ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

« Ֆիզիկական անձինք մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ գույքի մասով հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը բացառությամբ, երբ օտարումը կատարվում է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից.»:

Հոդված 2.  Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1)  «մաս» բառը փոխարինել «մասերով» բառով

2)  «4-րդ» բառից հետո լրացնել  «եւ 5-րդ» բառերով

3)  «դեպքի» բառը փոխարինել «դեպքերի» բառով:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր 5-րդ մասով. «Բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվում է հարկադիր կատարման ծառայության, սնանկության կառավարչի կողմից կամ գրավառուի կողմից, անշարժ գույքի կադաստր վարող մարմինը անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցումն իրականացնում է հաշվառող մարմինների կողմից տրված` անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաեւ տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ անշարժ գույքի մասով կատարված են անշարժ գույքի հարկի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր օբյեկտների մասով անշարժ գույքի հարկի) վճարումները:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ