Հոդված 1. « Գույքահարկի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում՝
1) առաջին պարբերությունից հանել «(բացառությամբ փոխադրամիջոցների)» բառերը.
2) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ֆիզիկական անձինք մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ գույքի մասով հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը« բացառությամբ երբ օտարումը կատարվում է հարկադիր կատարողի« սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից.»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «4-րդ մասով սահմանված դեպքի» բառերը փոխարինել «4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Բացառությամբ այն դեպքերի« երբ օտարումը կատարվում է հարկադիր կատարողի« սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից« անշարժ գույքի կադաստր վարող մարմինն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցումն իրականացնում է հաշվառող մարմինների տված՝ անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա« որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը« որի համար տվյալ անշարժ գույքի մասով կատարվել են անշարժ գույքի հարկի (կազմակերպությունների համար՝ տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր օբյեկտների մասով անշարժ գույքի հարկի) վճարումները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: