Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-353-12.11.2019,17.01.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «, միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման եւ արտահանման լիցենզավորումը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «24» եւ «25» կետերով, հետեւյալ բովանդակությամբ.

«24) ընդունում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր՝ միջուկային անվտանգության, ճառագայթային անվտանգության եւ պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի  փոխադրման,  ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության, վթարային պատրաստվածության եւ հակազդման վերաբերյալ նորմեր, կանոններ, պահանջներ, կարգեր, պայմաններ, ցանկեր.

25) կնքում է միջազգային պայմանագրեր:»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ «ժ» կետով.

«ժ) ռադիոակտիվ թափոնների վերամշակում կամ պահում:»:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի «ցանկը» բառը փոխարինել «դասակարգումը» բառով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: