Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Պ-5061-02.05.2005-ԳԿ,ՍԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապեության օրենքի (14 ապրիլի1999 թվականի, ՀՕ-297, այսուհետ՝oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «3» կետից հետո լրացնել 31 -րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«31 ) հատուկ կրթություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, ինչպես նաեւ հակասոցիալական վարք դրսեւորած երեխաների ուսուցման եւ կրթության համակարգ, որը մեկ կամ մի քանի կրթական ծրագրերի հիման վրա կարող է իրականացվել հատուկ կամ ընդհանուր հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում.»։

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու եւ սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։»։

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը հանել:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005-2006 թթ. ուսումնական տարվա սկզբից (2005 թվականի սեպտեմբերի 1):