Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297, այսուհետ՝ oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ կետով.
«31 ) հատուկ կրթություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, ինչպես նաեւ հակասոցիալական վարք դրսեւորած երեխաների ուսուցման եւ կրթության համակարգ, որը մեկ կամ մի քանի կրթական ծրագրերի հիման վրա կարող է իրականացվել հատուկ կամ ընդհանուր հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում.»։
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու եւ սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։»։
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը հանել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005-2006 թվականների ուսումնական տարվա սկզբից (2005 թվականի սեպտեմբերի 1-ից):