Armenian ARMSCII Armenian
Կ-452-24.01.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 65-րդ հոդվածի 1-ին մասում «, սահմանված կարգով կնքված կամ» բառերը փոխարինել «եւ» բառով:

Հոդված 2. Օրենքի 66-րդ հոդվածից հանել «, կնիքի դրոշմամբ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 81.1-ին հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1.Դիմողի գրավոր միջնորդության հիման վրա նոտարը ցուցմունք է վերցնում վկայից: Վկայի ներկայությունն ապահովում է դիմողը: Նոտարի մոտ ցուցմունք տալը վկայի իրավունքն է: Նոտարը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ վկան ստորագրում է, եւ որը կցվում է նոտարական գործին: Ցուցմունքը ձայնագրվում է, իսկ ձայնագրման կրիչը կցվում է նոտարական գործին: Վկայից ցուցմունք վերցնելիս նոտարը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով` այնքանով, որքանով դրանք կիրառելի են սույն հոդվածի դրույթների նկատմամբ:».

2) 5-րդ մասը «այլ» բառից հետո լրացնել «արտադատական» բառով.

3) 9-րդ մասի`

ա. 1-ին կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ վկայի ցուցմունքը» բառերով,

բ. 2-րդ կետը «տվյալներից» բառից հետո լրացնել «կամ վկայի ցուցմունքից» բառերով,

գ. 4-րդ կետը «այլ» բառից հետո լրացնել «արտադատական» բառով,

դ. 5-րդ կետը «պահանջները» բառից հետո լրացնել «, վկայից ցուցմունք վերցնելու դեպքում` նույն հոդվածի 4.1-ին մասի պահանջները» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: