Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-4522 -24.01.2020-ՊԻ-011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «այլ» բառից հետո լրացնել «արտադատական» բառը.
2) «այլ կարգով,» բառերից հետո լրացնել «բացառությամբ` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը նոտարի կողմից հաստատելու կարգի,» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: