Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի) 2251 -րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Օրենքի պահանջների խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը.».
2) 2-րդ մասի «Անօրինական» բառը փոխարինել «Օրենքի պահանջների խախտմամբ անցկացվող» բառերով:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել 2581 -րդ հոդվածի գործողությունը:
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: