Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Խ-430-20.12.2019,05.02.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 07-ի ՀՕ-337 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 23.1-ին կետով.

«23.1) իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարաապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը.»:

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
 
Ամփոփաթերթ