Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Խ-424-17.12.2019,05.02.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 07-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում միջակետը փոխարինել վերջակետով եւ լրացնել նոր նախադասություն՝

«Մինչ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով։ Եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով.»։

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2.  Այն համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում, որտեղ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ փաստացի աշխատում է 6 ամսից ավելի ժամկետով, սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում նշանակվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ։

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ  
Ամփոփաթերթ