Հոդված 1.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 07-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում միջակետը փոխարինել վերջակետով եւ լրացնել նոր նախադասություն՝
«Մինչ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով: Եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով.»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Այն համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում, որտեղ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ փաստացի աշխատում է 6 ամսից ավելի ժամկետով, սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում նշանակվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ: