Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5871-13.05.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի`

ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
 
«1. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ 

1.1 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման համար` տարեկան

բազային տուրքի 
1000-ապատիկի չափով»:

բ) 15-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 15.4-րդ կետով.
 
 
«15.4 Մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորների փոխադրումների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի  500-ապատիկի չափով»: