Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-356-12.11.2019,10.02.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) խնամակալության նպաստը:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին  գլխով.

«ԳԼՈՒԽ 8.1

Հոդված 36.1.  Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը եւ տրամադրման հիմքը

1.Խնամակալության նպաստ ստանալու իրավունք ունեն տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ ճանաչվածները, որոնք հաշվառված են խնամակալության նպաստի համակարգում:

2. Խնամակալության  նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, եւ խնամակալության  նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:

Հոդված 36.2. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

1.  խնամակալության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) խնամակալության նպաստի համակարգում հաշվառումից դուրս գալու դեպքում.

2 ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած խնամակալության  նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.

2) դիմողի կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

3) խնամակալության նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

4) խնամակալության նպաստ ստացողի՝ խնամակալության համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

2. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
 

Ամփոփաթերթ