Հոդված 1© § Պետական նպաստների մասին¦ 2013 թվականի դեկտեմբերի 12¬ի ՀՕ¬154¬Ն օրենքի ¥այսուհետ՝ Օրենք¤ 5¬րդ հոդվածի 1¬ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11¬րդ կետով©
§11¤ խնամակալության նպաստը:¦:
Հոդված 2© Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8©1¬ին գլխով©
§ԳԼՈՒԽ 8©1
Հոդված 36©1© Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը և տրամադրման հիմքը
1© Խնամակալության նպաստ ստանալու իրավունք ունի տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ նշանակված անձը§ որը հաշվառված է խնամակալության նպաստի համակարգում: Խնամակալ նշանակված անձին հաշվառում են խնամակալության նպաստի համակարգում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափորոշիչներին համապատասխան:
2© Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ§ և խնամակալության նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:
Հոդված 36©2© Խնամակալության նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը
1© Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝
1¤ խնամակալության նպաստի համակարգում հաշվառումից դուրս գալու դեպքում©
2¤ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած խնամակալության նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում©
3¤ դիմողի կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում©
4¤ խնամակալության նպաստն անընդմեջ երեք ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում©
5¤ խնամակալության նպաստ ստացողի՝ խնամակալության համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:
2© Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1¬ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1¬ից:¦:
Հոդված 3© Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: