Հոդված 1. « Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) խնամակալության նպաստը:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 8.1
Հոդված 36.1. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը և տրամադրման հիմքը
1. Խնամակալության նպաստ ստանալու իրավունք ունի տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ նշանակված անձը« որը հաշվառված է խնամակալության նպաստի համակարգում: Խնամակալ նշանակված անձին հաշվառում են խնամակալության նպաստի համակարգում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափորոշիչներին համապատասխան:
2. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ« և խնամակալության նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:
Հոդված 36.2. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը
1. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝
1) խնամակալության նպաստի համակարգում հաշվառումից դուրս գալու դեպքում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած խնամակալության նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.
3) դիմողի կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
4) խնամակալության նպաստն անընդմեջ երեք ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.
5) խնամակալության նպաստ ստացողի՝ խնամակալության համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:
2. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:»:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: