Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ տեղական ինքնակառավարման մարմինը», «եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերով» եւ «կամ համայնքային ծառայության» բառերը, իսկ «են» բառերը փոխարինել «է» բառերով:
Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստից հանել «լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող» բառերը:
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 13-րդ, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը եւ 43-րդ հոդվածի 2-րդ մասը:
Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ համայնքային» բառերը:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերը համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ