Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2912-23.09.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 25-րդ կետից հանել «ինչպես նաեւ դատարանում» բառերը:

2) լրացնել 25.1 կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«25.1. օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր.»:

Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել 5.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. Համայնքի ղեկավարի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում՝ որպես համայնքի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: