Armenian ARMSCII Armenian
Կ-2913-23.09.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի (Երեւանի) ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:»:

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Քաղաքապետի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի (Երեւանի) ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:»:

Հոդված 3. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) օրենքով նախատեսված դեպքերում որպես քաղաքապետի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: