Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-291-23.09.2019,10.02.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) (ՀՕ-110-Ն) 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «մարմնի» բառից հետո լրացնել «, վարչական շրջանի» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «, տեղական ինքնակառավարման մարմնի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա ղեկավարի» բառերը փոխարինել «ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի, վարչական շրջանի ղեկավարի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: