Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4791-13.02.2020-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք)` 98-րդ հոդվածի` 1-ին մասի`

1. 1-ին կետում եւ 2-րդ մասում «մոտ» բառից հետո լրացնել «հարկադիր» բառը.

2. 2-րդ կետում «կազմակերպությունների» բառը փոխարինել «կազմակերպության» բառով.

3. 3-րդ կետում «հիվանդանոցի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 99-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «մոտ» բառից հետո լրացնել «հարկադիր» բառը, իսկ տեքստում` «հիվանդանոցում» բառերը փոխարինել «կազմակերպությունում» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 100-րդ հոդվածի`

1. Վերնագրում «կազմակերպություններում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառերով.

2. 1-ին մասում «կազմակերպությունների» բառը փոխարինել «կազմակերպության» բառերով.

3. 2-րդ մասի «հիվանդանոցի» բառը փոխարինել  «կազմակերպության» բառերով, իսկ  «հսկողություն» բառից հետո լրացնել «եւ բուժում» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «բժշկական հաստատության եզրակացության» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 102-րդ հոդվածում «խանգարմամբ հիվանդացած» բառերը փոխարինել «առողջության խնդիր ունեցող» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: