Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 98-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը «մոտ» բառից հետո լրացնել «հարկադիր» բառով.
2) 2-րդ կետի «կազմակերպությունների» բառը փոխարինել «կազմակերպության» բառով.
3) 3-րդ կետի «հիվանդանոցի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով.
4) 2-րդ մասը «մոտ» բառից հետո լրացնել «հարկադիր» բառով.
Հոդված 2. Օրենսգրքի 99-րդ հոդվածի վերնագիրը եւ տեքստը «մոտ» բառից հետո լրացնել «հարկադիր» բառով, իսկ տեքստում «հիվանդանոցում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 100-րդ հոդվածում`
1) վերնագրի «կազմակերպություններում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառով.
2) 1-ին մասի «կազմակերպությունների» բառը փոխարինել «կազմակերպության» բառով.
3) 2-րդ մասի «հիվանդանոցի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով, իսկ նույն մասը «հսկողություն» բառից հետո լրացնել «եւ բուժում» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «բժշկական հաստատության եզրակացության» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 102-րդ հոդվածում «խանգարմամբ հիվանդացած» բառերը փոխարինել «առողջության խնդիր ունեցող» բառերով:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: