Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4792-13.02.2020-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 245-րդ հոդվածում լրացնել 3-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«3. Դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է միայն հանձնաժողովային կարգով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում`

1. «հիվանդանոցում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառով.

2. «տեղավորելը» բառից հետո լրացնել «եւ բուժելը» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 459-րդ հոդվածի`

1. վերնագրում եւ 2-րդ մասում  «տեղավորելը» բառից հետո լրացնել «եւ բուժելը» բառերը,

2. վերնագրում «հիվանդանոցում» բառը, իսկ 1-ին եւ 2-րդ մասերում «հաստատությունում» բառը  փոխարինել «կազմակերպությունում» բառով,

3. 1-ին կետում` «տեղավորվել» բառից հետո «եւ բուժվել» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: