Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4852-24.02.2020-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ մասի գ) կետում` «ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային)» բառերը փոխարինել «լիզինգային» բառով, ինչպես նաեւ «ֆինանսական վարձակալության (լիզինգային)» բառերը փոխարինել «լիզինգային» բառով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետում «ֆինանսական վարձակալություն (լիզինգ)» բառերը փոխարինել «լիզինգ» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: