Armenian ARMSCII Armenian
Կ-4852-24.02.2020-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ մասի «գ» կետի «ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային)» եւ «ֆինանսական վարձակալության (լիզինգային)» բառերը փոխարինել «լիզինգային» բառով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի «ֆինանսական վարձակալություն (լիզինգ)» բառերը փոխարինել «լիզինգ» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից: