Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-488-25.02.2020-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019 թվականին փետրվարի 1-ին ստորագրված «Նավագնացության մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Նավագնացության մասին» համաձայնագիրը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների միջեւ 2019թ. փետրվարի 1-ին, Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Համաձայնագիրը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2015 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 24-րդ հավելվածի (Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրություն) հիման վրա:

Համաձայնագրով սահմանվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիներում նավերի նավարկության կարգը:

Համաձայնագիրը նախատեսում է դյուրացնել ԵԱՏՄ անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերի մուտքը ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիներ, երկկողմ եւ տարանցիկ բեռների, ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրումը, ինչպես նաեւ նավերի քարշակումը: Համաձայնագիրը ջրային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելիս կնվազեցնի վարչական գործընթացները բիզնեսի համար:

Համաձայնագրի կարեւոր մաս է հանդիսանում նավերի եւ նավերի անձնակազմերի փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը ԵԱՏՄ անդամ-պետություններում:

Համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ անդամ-պետությունների ներքին ջրային ուղիներով նավարկության մեխանիզմները, կարգը եւ պայմանները:

2019թ. հուլիսի 4-ի դրությամբ ԵԱՏՄ անդամ-պետությունների կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր չեն իրականացվել:

Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից` 2019թ. փետրվարի 1-ին ստորագրված «Նավագնացության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ
Շավարշ Քոչարյան
 
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն նախատեսող դրույթներ, սակայն դրանում առկա են նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից` համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի    1-ին մասի  1-ին, 4-րդ, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի  10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերի դրույթների հիմքով:
  


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նավագնացության մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում` ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին

«Նավագնացության մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:

ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
 
 


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Նավագնացության մասին» համաձայնագիրը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների միջեւ 2019թ. փետրվարի 1-ին, Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհդրի նիստի ընթացքում: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Համաձայնագրի 14-րդ հոդվածի համաձայն` այն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ներպետական ընթացակարգերը կատարելու վերաբերյալ դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օր հետո:

2019թ. հուլիսի 4-ի դրությամբ ԵԱՏՄ անդամ-պետությունների կողմից Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու վերաբերյալ տեղեկատվություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովից չի ստացվել:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
 
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ


ՀՀ  ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Պապիկյան

Ի կատարումն ՀՀ վարչապետի 2020 թվականի հոկեմբերի 17-ի թիվ 02/05.7/5402-2020  հանձնարարականի` հայտնում ենք, որ «Նավագնացության մասին» համաձայնագրի  նախագծով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով`                 ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Պապիկյան

Ի պատասխան Ձեր գրության` հայտնում ենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների կառավարությունների միջեւ 2019 թվականի փետրվարի 1-ին Ալմաթիում ստորագրված «Նավագնացության մասին» համաձայնագրի վավերացումը գտնում ենք նպատակահարմար:

Հարգանքով`    ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

24 հոկտեմբերի 2019 թվականի  N 1464 - Ա

«ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2019 թվականի փետրվարի 1-ին ստորագրված «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. հոկտեմբերի 25
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

20 փետրվարի 2020 թվականի  N  218 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. փետրվարի 20
Երեւան
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2019 թվականի փետրվարի 1-ին ստորագրված «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Հարգանքով`             ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ