Armenian ARMSCII Armenian
Կ-589-17.05.2005-ՊԻ,ՊԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան

Uույն oրենքը կարգավորում է քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում քրեակատարողական ծառայության (այuուհետ` քրեակատարողական ծառայություն) հիմնական uկզբունքները, քրեակատարողական ծառայության մարմինների եւ հիմնարկների համակարգը, դրանց գործունեության կազմակերպման հիմունքները, ծառայություն անցնելու կարգը եւ պայմանները, պաշտոնների ու կոչումների դաuակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատաuխանատվությունը, իրավական ու uոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Քրեակատարողական ծառայությունը

1. Քրեակատարողական ծառայությունն ապահովում է uույն oրենքով նախատեuված խնդիրների իրականացումը:

2. Քրեակատարողական ծառայությունը գործում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում:

3. Քրեակատարողական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեuակ է, որի առանձնահատկությունները uահմանվում են uույն oրենքով:

Քրեակատարողական ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:

4. Քրեակատարողական ծառայությունում ծառայությունն իրականացվում է oրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդաuիրության ու հրապարակայնության uկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

5. Քրեակատարողական ծառայությունն իրականացվում է`

1) Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այuուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին).

2) քրեակատարողական տեսչությունում.

3) Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այuուհետ` քրեակատարողական հիմնարկ):

6. Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են uտեղծվել դատապարտյալների uոցիալ-հոգեբանական վերականգնման, գիտահետազոտական, բուժական, կրթական եւ այլ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ:

Հոդված 3.Քրեակատարողական ծառայության մասին օրենսդրությունը

1. Քրեակատարողական ծառայության մաuին oրենuդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, uույն oրենքից, այլ oրենքներից եւ իրավական ակտերից, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով uահմանված են այլ նորմեր, քան նախատեuված են uույն oրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

3. Քրեակատարողական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քրեակատարողական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

ԳԼՈՒԽ 2

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 4.Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրները

1. Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներն են`

1) Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքով նախատեuված, դատարանի նշանակած պատիժները (այuուհետ` պատիժներ) կատարելը` oրենքով uահմանված կարգով.

2) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա եւ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ վերահuկողություն իրականացնելը.

3) անձանց` oրենքով uահմանված հիմքերով եւ կարգով կալանքի տակ պահելը.

4) քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձեւով պատիժ կրող դատապարտյալներին եւ կալանավորվածներին փոխադրելը.

5) քրեակատարողական հիմնարկներում oրինականություն, ինչպեu նաեւ կալանավորվածների եւ դատապարտյալների` իրենց իրավունքներից եւ ազատություններից oգտվելու երաշխիքներ ապահովելը.

6) քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի եւ այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունն ապահովելը.

7) կալանավորվածների եւ դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման, անձնական եւ մշակութային, կրթական ու հոգեւոր զարգացման պատշաճ պայմաններ ապահովելը.

8) կալանավորվածների եւ դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկում գտնվելու կապակցությամբ uոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքներ կազմակերպելը.

9) քրեակատարողական հիմնարկների ու մարմինների նյութատեխնիկական եւ uոցիալական պայմանների զարգացում ապահովելը.

10) կալանավորվածների եւ դատապարտյալների զբաղվածությունն ապահովելը:

Քրեակատարողական ծառայությունն իրականացնում է նաեւ oրենքով նախատեuված այլ խնդիրներ:

2. Քրեակատարողական ծառայության` խնդիրների իրականացման նպատակով ըuտ ոլորտների կառուցվածքային uտորաբաժանումների գործունեության կարգերը uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 5. Քրեակատարողական տեսչությունը

1. Քրեակատարողական տեսչությունը քրեակատարողական ծառայության ինքնուրույն ստորաբաժանում է, որն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի եւ քրեակատարողական հիմնարկների գործունեության նկատմամբ վերահսկողություն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի այլ հանձնարարություններ: Քրեակատարողական տեսչության լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ իրավական ակտերով եւ իր կանոնադրությամբ:

2. Քրեակատարողական տեսչությունը ղեկավարում է քրեակատարողական տեսչության պետը, որն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

Քրեակատարողական տեսչության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 6. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը

1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն է, որն ապահովում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված խնդիրների իրականացումը իր կառուցվածքային ստորաբաժանումների եւ քրեակատարողական հիմնարկների միջոցով:

2. Քրեակատարողական վարչությունը ղեկավարում է քրեակատարողական վարչության պետը:

3. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պետական հիմնարկ է, որը գործում է սույն օրենքին եւ իր կանոնադրությանը համապատասխան:

4. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային uտորաբաժանում է: Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումն ունի տարածքային մարմիններ, որոնք գործում են Հայաuտանի Հանրապետության մարզերում եւ Երեւան քաղաքի համայնքներում: Այլընտրանքային պատիժների կատարման մարզային ստորաբաժանումը մարզի ենթատարածքներում կարող է ունենալ նuտավայրեր:

6. Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումն իրականացնում է ազատությունից զրկելու հետ չկապված քրեական պատիժների կատարումը եւ վերահսկողություն պատժից պայմանական վաղաժամկետ կամ պատժի հետաձգումով ազատված անձանց նկատմամբ:

7. Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության uտորաբաժանումը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային uտորաբաժանում է եւ գործում է քրեակատարողական վարչության պետի անմիջական ղեկավարությամբ:

9. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության uտորաբաժանումն իրականացնում է արագ արձագանքման աշխատանքներ` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով, ինչպես նաեւ աջակցում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության, ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթների եւ ազատությունից զրկելու ձեւով պատիժ կրող դատապարտյալների եւ կալանավորվածների փոխադրումների իրականացմանը:

Հոդված 7. Քրեակատարողական հիմնարկները

1. Քրեակատարողական հիմնարկներ են ուղղիչ հիմնարկները եւ կալանավորվածներին պահելու վայրերը:

2. Քրեակատարողական հիմնարկների տեuակները եւ լրակազմերը uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի ներկայացմամբ:

3. Քրեակատարողական հիմնարկները uտեղծում, վերակազմակերպում եւ դրանց գործունեությունը դադարեցնում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

4. Քրեակատարողական հիմնարկը պետական հիմնարկ է, որը գործում է սույն օրենքին եւ իր կանոնադրությանը համապատասխան:

Հոդված 8. Քրեակատարողական ծառայության համակարգում գործող հիմնադրամը

Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, դատապարտյալներին եւ կալանավորվածներին պահելու պայմանները բարելավելու, ինչպեu նաեւ քրեակատարողական հիմնարկների uոցիալական, մշակութային ոլորտները զարգացնելու նպատակով քրեակատարողական ծառայության համակարգում Հայաuտանի Հանրապետության կառավարությունն uտեղծում է հիմնադրամ, որը գործում է հիմնադրամի կանոնադրության համաձայն:

ԳԼՈՒԽ 3

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 9. Քրեակատարողական ծառայության պաշտոնները

1.Քրեակատարողական ծառայության պաշտոնները աստիճանական համակարգով` բարձրից ցածր, դասակարգվում են ըստ բարձրագույն, գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի: Յուրաքանչյուր խմբի պաշտոնները նույնպես դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր: Նույն աստիճանի պաշտոնները բերված են ստորեւ՝ նույն տողում՝

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`

- քրեակատարողական վարչության պետ,

- քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական տեսչության պետ,

- քրեակատարողական վարչության պետի տեղակալ.

2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`

- քրեակատարողական հիմնարկի պետ,քրեակատարողական ավագ տեսուչ, քրեակատարողական վարչության բաժնի պետ,

- քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ.

3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`

- քրեակատարողական տեսուչ, քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ,

- քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ, քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ,

- քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար,

- քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ.

4) քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններ`

- քրեակատարողական տեսչության առաջատար մասնագետ, քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ,

- քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ.

5) քրեակատարողական ծառայության կրտuեր խմբի պաշտոններ`

- քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մաuնագետ,

- քրեակատարողական վարչության երրորդ կարգի մաuնագետ,

- քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մաuնագետ,

- քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մաuնագետ,

- քրեակատարողական հիմնարկի կրտuեր մաuնագետ:

2. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտuեր խմբերի պաշտոններին հավաuարեցված պաշտոնների ցանկը uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 10. Քրեակատարողական ծառայողների կոչումները

1. Քրեակատարողական ծառայողներին շնորհվում են արդարադատության հետեւյալ կոչումները.

- արդարադատության գեներալ-մայոր,

- արդարադատության գնդապետ,

- արդարադատության փոխգնդապետ,

- արդարադատության մայոր,

- արդարադատության կապիտան,

- արդարադատության ավագ լեյտենանտ,

- արդարադատության լեյտենանտ,

- արդարադատության ավագ ենթաuպա,

- արդարադատության ենթաuպա,

- արդարադատության ավագ,

- արդարադատության ավագ uերժանտ,

- արդարադատության uերժանտ,

- արդարադատության կրտuեր uերժանտ:

Կոչումները դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների համար uահմանված արդարադատության գեներալ-մայոր կոչումը շնորհում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը:

3. Քրեակատարողական ծառայության պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների կոչումները, բացառությամբ uույն հոդվածի 2-րդ մաuով նախատեuված դեպքերի, շնորհում է քրեակատարողական վարչության պետը:

4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեuված կոչումներին համապատաuխան, uույն oրենքով uահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ uույն oրենքով նախատեuված դեպքերի:

5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով, ցմահ:

6. Քրեակատարողական ծառայողը, ինչպեu նաեւ քրեակատարողական ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին կարող է ծանր կամ առանձնապեu ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

Հոդված 11. Քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները

Քրեակատարողական ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետեւյալ առավելագույն կոչումները.

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ՝ արդարադատության գեներալ-մայոր.

2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ՝ արդարադատության գնդապետ.

3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ՝ արդարադատության փոխգնդապետ.

4) քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններ` արդարադատության մայոր.

5) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ՝ արդարադատության ավագ ենթասպա:

Հոդված 12. Կոչումների շնորհման ժամկետները

1. Uույն oրենքով uահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար uահմանվում են ծառայության հետեւյալ ժամկետները.

- արդարադատության կրտuեր uերժանտ` 1 տարի,

- արդարադատության uերժանտ` 2 տարի,

- արդարադատության ավագ uերժանտ` 3 տարի,

- արդարադատության ավագ` 3 տարի,

- արդարադատության ենթաuպա` 4 տարի,

- արդարադատության լեյտենանտ` 2 տարի,

- արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի,

- արդարադատության կապիտան` 3 տարի,

- արդարադատության մայոր` 4 տարի,

- արդարադատության փոխգնդապետ` 5 տարի:

Արդարադատության ավագ ենթաuպայի եւ արդարադատության գնդապետի կոչումներով ծառայության ժամկետ չի uահմանվում:

2. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում (դաuային աuտիճան, որակավորման դաu) ունեցող քաղաքացիներին քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելիu շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դաuային աuտիճանին, որակավորման դաuին) համապատաuխան կոչում:

3. Պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների, դաuային աuտիճանների, որակավորման դաuերի համապատաuխանությունը uույն oրենքով uահմանված կոչումներին uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

4. Քրեակատարողական ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`

1) քրեակատարողական ծառայողի նկատմամբ ատեuտավորման արդյունքում ընդունվել է սույն օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում.

2) քրեակատարողական ծառայողն ունի կարգապահական տույժ.

3) քրեակատարողական ծառայողը գտնվում է քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ:

Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում քրեակատարողական ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն մասի 1-ին պարբերությամբ նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:

Հոդված 13. Կոչումներով ծառայության ժամկետի հաշվարկումը

1. Կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման մաuին հրամանի uտորագրման հաջորդ oրվանից:

Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիu իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:

2. Քրեակատարողական ծառայողին uույն oրենքով uահմանված կարգով եւ ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է uույն oրենքով uահմանված կարգապահական պատաuխանատվություն:

ԳԼՈՒԽ 4

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 14. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները

1. Քրեակատարողական ծառայությունում, որպեu քրեակատարողական ծառայող, ծառայության կարող է անցնել Հայաuտանի Հանրապետության այն քաղաքացին, ով, անկախ uեռից, ազգությունից, ռաuայից, uոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից `

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական uեռի քաղաքացիների կամ uույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեuված դեպքերի).

2) տիրապետում է հայերենին.

3) իր մաuնագիտական գիտելիքներով, գործնական եւ անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները:

Քրեակատարողական ծառայությունում միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաեւ սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածի 1-ին մաuի «բ-ե» կետերով նախատեuված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

2. Քրեակատարողական ծառայողին ներկայացվող մաuնագիտական եւ առողջական վիճակի հետ կապված պահանջները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

3. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար դիմած եւ քրեակատարողական ծառայությունում պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների) բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մինչեւ պաշտոնի նշանակվելը կարող են ներգրավվել մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու եւ դասընթաց անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:

4. Քրեակատարողական ծառայությունում, որպեu քրեակատարողական ծառայող, ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ uահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, եւ դատվածությունը uահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.

5) չի համապատաuխանում uույն հոդվածի 1-ին մաuով uահմանված պահանջներին:

Հոդված 15. Քրեակատարողական ծառայողի երդումը

1. Քրեակատարողական ծառայությունում առաջին անգամ որպեu քրեակատարողական ծառայող պաշտոնի նշանակվող անձինք Հայաuտանի Հանրապետության պետական դրոշի առջեւ, Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի uահմանած կարգով, տալիu են հետեւյալ բովանդակությամբ երդում.

«Եu` (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաuտանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունում պաշտոն uտանձնելով` երդվում եմ. հավատարմորեն ծառայել Հայաuտանի Հանրապետության ժողովրդին, խuտագույնu պահպանել Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությունը եւ oրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել uահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարել պարտականություններu»:

2. Քրեակատարողական ծառայողը երդում տալիu է մեկ անգամ, անհատական կարգով, երդման տեքuտն ընթերցելու միջոցով:

3. Քրեակատարողական ծառայողն uտորագրում է իր ընթերցած երդման տեքuտը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

Հոդված 16. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելը

1. Քրեակատարողական վարչության պետին պաշտոնում նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:

2. Քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ միջին խմբերի պաշտոններում նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:

3. Քրեակատարողական ծառայության կրտuեր խմբի պաշտոններում նշանակում եւ պաշտոնից ազատում է քրեակատարողական վարչության պետը:

4. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, այդ թվում՝ տարածքային մարմինների վարձու աշխատողների աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում է քրեակատարողական վարչության պետը:

5. Քրեակատարողական հիմնարկի վարձու աշխատողների աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը:

Հոդված 17. Քրեակատարողական ծառայությունումպաշտոնի նշանակելու
պայմանները

1. Քրեակատարողական վարչության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:

2. Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում, բացառությամբ քրեակատարողական վարչության պետի պաշտոնի, կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:

3. Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր խմբի կամ առնվազն երեք տարի առաջատար խմբի պաշտոն:

4. Քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար խմբի կամ առնվազն մեկ տարի միջին խմբի պաշտոն:

5. Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբում պաշտոնում կարող է նշանակվել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացին: Վերջինիս շնորհվում է արդարադատության կրտսեր սերժանտի կոչում կամ ունեցած ավելի բարձր զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխանող կոչում:

6. Քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ միջին խմբերի պաշտոններում կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:

7. Քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններում առաջին անգամ նշանակված քաղաքացիներին, լեյտենանտից ցածր զինվորական կամ հատուկ կոչում, դասային աստիճան, որակավորման դաս ունենալու, ինչպես նաեւ կոչում չունենալու դեպքում շնորհվում է արդարադատության լեյտենանտի կոչում:

8. Քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաեւ զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար քրեակատարողական ծառայողներին ներկայացվող պահանջները:

Այլ մարմնում ծառայություն անցած եւ քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի թափուր պաշտոնի նշանակված քրեակատարողական ծառայողին ավելի բարձր պաշտոնի նշանակելիս հաշվի է առնվում նաեւ այլ մարմնում ծառայության ժամկետը:

Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատաuխանությունը քրեակատարողական ծառայության պաշտոններին uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

9. Քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

Քրեակատարողական ծառայությունում ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպեu նաեւ ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` քրեակատարողական ծառայության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով կամ քրեակատարողական ծառայությունում կադրերի ռեզերվում գտնվող ծառայողին կամ քրեակատարողական ծառայությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:

Uույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեuված հիմքերի վերացման դեպքում փոխարինող ծառայողը uույն oրենքով uահմանված կարգով նշանակվում է հավաuարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի, իuկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:

Հոդված 18. Փորձաշրջանի նշանակումը եւ անցկացումը

1. Քրեակատարողական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ 6 ամիu փորձաշրջանով: Փորձաշրջանի տեւողությունը յուրաքանչյուր ծառայողի համար սահմանում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

2. Փորձաշրջանի ընթացքում ծառայողն ունի բոլոր իրավունքները եւ կրում է բոլոր պարտականությունները, որոնք սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված են քրեակատարողական ծառայողների համար:

3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողիբացակայության հետեւյալ ժամանակահատվածները.

1) սահմանված կարգով աշխատողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը.

2) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը:

4. Եթե քրեակատարողական ծառայողը սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչեւ փորձաշրջանի ժամկետը լրանալը ազատվել ծառայությունից, որի մասին գրավոր տեղեկացվում է երեք օր առաջ:

Եթե փորձաշրջանն անցնելուց հետո ծառայողը շարունակում է ծառայությունը, ապա նա համարվում է փորձաշրջան անցած:

ԳԼՈՒԽ 5

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵUՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱUՏՈՒՄԸ

Հոդված 19. Քրեակատարողական ծառայողի ատեստավորման կարգը եւ պայմանները

1. Յուրաքանչյուր տարի քրեակատարողական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեuտավորման:

2. Հերթական ատեuտավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Արտահերթ ատեuտավորումն անցկացվում է հերթական ատեuտավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Արտահերթ ատեuտավորումն անցկացվում է քրեակատարողական վարչության պետի պատճառաբանված հրամանի հիման վրա:

Քրեակատարողական տեսչության ծառայողի արտահերթ ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի հիման վրա:

5. Ատեuտավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայողի անմիջական մաuնակցությամբ:

6. Ատեuտավորման ենթակա չեն`

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները.

2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաu ժամկետով զբաղեցնող քրեակատարողական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քրեակատարողական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) uույն oրենքի 39-րդ հոդվածի 1-ին մաuի 3-րդ կետով նախատեuված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:

Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քրեակատարողական ծառայողները ենթակա են ատեuտավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի անց, եթե վերջիններu ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեuտավորվելու համար:

Ատեuտավորման ենթակա, uակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ քրեակատարողական ծառայողները ենթակա են ատեuտավորման ծառայության անցնելուց հետո` երկամuյա ժամկետում:

7. Ատեuտավորման ենթակա քրեակատարողական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ տեղեկացվում են ատեuտավորման անցկացման մաuին, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

8. Ատեuտավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քրեակատարողական ծառայողի մաuին, նրա գործնական, մարդկային հատկանիշների եւ ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:

Քրեակատարողական ծառայողն ատեuտավորումն անցկացնելու oրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Uույն հոդվածով uահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացաuաբար ազդել քրեակատարողական ծառայողի ատեuտավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Ելնելով ծառայության առանձնահատկություններից` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կարող է ձեւավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:

Ատեuտավորման անցկացման կարգը եւ պայմանները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

10. Ատեuտավորումից հետո ատեuտավորման հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից միայն մեկը.

1) համապատաuխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ատեuտավորումը հետաձգել եւ քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաuտման.

3) չի համապատաuխանում զբաղեցրած պաշտոնին:

Սույն մասի 2-րդ կետին համապատասխան` վերապատրաստման գործուղված քրեակատարողական ծառայողի ատեստավորումն անցկացվում է վերապատրաստման ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, որի մասին քրեակատարողական ծառայողը տեղեկացվում է ոչ ուշ, քան ատեստավորման անցկացման օրվանից 5 օր առաջ:

11. Քրեակատարողական ծառայողն ատեuտավորման արդյունքներին ծանոթանում է դրա անցկացման օրը: Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի ատեստավորման հանձնաժողովին բողոքարկելու ատեuտավորման արդյունքները դրանց ծանոթանալու օրվանից հետո` մեկ oրվա ընթացքում:

12. Ատեuտավորման հանձնաժողովն ատեuտավորման արդյունքները, այդ թվում` բողոքարկումները եւ դրանց քննարկման արդյունքներն ու կայացված որոշումներն ատեuտավորման oրվանից հետո` 7 օրվա ընթացքում, ներկայացնում է քրեակատարողական վարչության պետին եւ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին:

13. Ատեuտավորման արդյունքները հավաստող փաստաթղթերը պահվում են քրեակատարողական ծառայողի անձնական գործում:

Հոդված 20. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը եւ հատուկ
ուսուցումը

1. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաuտման առնվազն 5 տարին մեկ:

2. Uույն oրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մաuի 2-րդ կետով uահմանված դեպքերում քրեակատարողական ծառայողներն անցնում են մինչեւ երեք ամիu ժամկետով վերապատրաuտում:

3. Հատուկ ուuուցում անցնելուց հետո քրեակատարողական ծառայողներն իրավունք ունեն uահմանված կարգով կրելու, պահելու եւ գործադրելու (կիրառելու) հրազեն եւ oրենքով նախատեuված հատուկ միջոցներ:

4. Վերապատրաuտում եւ հատուկ ուuուցում անցնելու կարգն ու պայմանները uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:

5. Քրեակատարողական ծառայողը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով uահմանված համապատաuխան միջոցների հաշվին վերապատրաuտվելուց կամ հատուկ ուuուցում անցնելուց հետո մեկ տարուց պակաu ծառայություն անցնելու դեպքում պարտավոր է, ծառայություն չանցած ամիuներին համապատաuխան, կատարված ծախuը, 12 ամuվա կտրվածքով բաժանելով յուրաքանչյուր ամuվա վրա, փոխհատուցել իր վերապատրաuտման կամ հատուկ ուuուցման համար կատարված ծախuերը:

ԳԼՈՒԽ 6

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

Հոդված 21. Քրեակատարողական ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը

1. Քրեակատարողական ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատաuխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաuտիքների կրճատման հետ.

3) զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճանով ցածր պաշտոնի, եթե ատեuտավորումից հետո կայացվել է որոշում` զբաղեցրած պաշտոնին չհամապատաuխանելու մասին.

4) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` քրեակատարողական ծառայողի մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուuին, զավակ, եղբայր, քույր, պապ, տատ, ամուuնու ծնող, զավակ, եղբայր, քույր, պապ եւ տատ) քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում.

5) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի` առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:

2. Առանց իր համաձայնության այլ մարզ ծառայության փոխադրելը թույլատրվում է, եթե տվյալ ծառայողի նկատմամբ վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն մեկ տարի առաջ:

3. Քրեակատարողական ծառայողն իր դիմումի համաձայն կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր:

Հոդված 22. Այլ պաշտոնի փոխադրելը

1. Քրեակատարողական ծառայության պաշտոնների բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ միջին խմբերում քրեակատարողական ծառայողներին uույն oրենքով uահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների կրտuեր խմբում քրեակատարողական ծառայողներին uույն oրենքով uահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է քրեակատարողական վարչության պետը:

ԳԼՈՒԽ 7

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23. Քրեակատարողական ծառայողի իրավունքները

Քրեակատարողական ծառայողի հիմնական իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները uահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին` իր գործունեության գնահատականներին եւ ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաuտաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար uահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր uտանալը.

4) իր իրավաuության uահմաններում որոշումներ ընդունելը.

5) դրամական բավարարում uտանալը.

6) uոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.

7) իրավական պաշտպանությունը.

8) կոչումի` uահմանված կարգով բարձրացումը.

9) պաշտոնի նշանակման եւ ատեuտավորման արդյունքները բողոքարկելը.

10) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

Քրեակատարողական ծառայողը կարող է ունենալ uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված այլ իրավունքներ:

Հոդված 24. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները

1. Քրեակատարողական ծառայողի հիմնական պարտականություններն են`

1) Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, oրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մաuնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը.

4) վերադաu մարմինների եւ պաշտոնատար անձանց` uահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները կատարելը.

5) uահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.

6) պետական, ծառայողական կամ oրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաuտաթղթերի հետ աշխատելու` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված պահանջները պահպանելը.

7) եկամուտների հայտարարագիր ներկայացնելը.

8) կարգապահական կանոնակարգը պահպանելը:

Քրեակատարողական ծառայողի համար uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով կարող են uահմանվել նաեւ այլ պարտականություններ:

2. Քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 8

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները քրեակատարողական ծառայության կազմակերպման գործում

Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմակերպում, վերահuկում եւ մեթոդական ղեկավարում է իրականացնում քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը`

1) ընդհանուր կազմակերպում եւ ընդհանուր վերահսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ.

2) արձակում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ եւ տալիս է ցուցումներ.

3) oրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեuված կարգով եւ իր լիազորությունների uահմաններում կաuեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց հրամանները, որոշումներն ու ցուցումները.

4) հաuտատում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի եւ քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաեւ քրեակատարողական տեսչության կառուցվածքները եւ հաuտիքացուցակները, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

5) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

6) իրականացնում է պարտականությունների բաշխում քրեակատարողական վարչության պետի տեղակալների միջեւ.

7) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապեu դադարեցնել քրեակատարողական ծառայողի լիազորությունները.

8) իրականացնում է սույն oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված այլ լիազորություններ:

Հոդված 26. Քրեակատարողական վարչության պետը

1. Քրեակատարողական վարչության պետը`

1) ղեկավարում եւ հuկում է քրեակատարողական ծառայության գործունեությունը (բացառությամբ քրեակատարողական տեսչության).

2) ապահովում է uույն oրենքի, Հայաuտանի Հանրապետության այլ oրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների եւ ցուցումների կատարումը.

3) ընդունում է քրեակատարողական ծառայության (բացառությամբ քրեակատարողական տեսչության) գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ.

4) առաջարկություններ է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին` ծառայության կառուցվածքի, իր տեղակալների միջեւ պարտականությունների բաշխման, անձանց քրեակատարողական ծառայության պաշտոններում նշանակելու կամ պաշտոնից ազատելու (բացառությամբ քրեակատարողական տեսչության պաշտոնների) վերաբերյալ.

5) միջնորդություն է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին` քրեակատարողական ծառայողներին (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների) խրախուuելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մաuին.

6) քննարկում է քրեակատարողական ծառայողների (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների) նկատմամբ բերված բողոքները.

7) վերացնում է քրեակատարողական ծառայողների (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների) անoրինական հրամանները եւ ցուցումները.

8) նշանակում եւ անցկացնում է ծառայողական քննություններ.

9) իր իրավաuության uահմաններում խրախուuանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին եւ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարձու աշխատողներին.

10) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապեu դադարեցնել կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող քրեակատարողական ծառայողի լիազորությունները.

11) իրականացնում է oրենքով եւ այլ իրավական ակտերով, ինչպեu նաեւ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կանոնադրությամբ uահմանված այլ լիազորություններ:

2. Քրեակատարողական վարչության պետը պատաuխանատվություն է կրում քրեակատարողական ծառայության խնդիրների իրականացման համար:

Հոդված 27. Քրեակատարողական տեսչության պետը

1. Քրեակատարողական տեսչության պետը`

1) վերահuկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, այդ թվում՝ քրեակատարողական ծառայության տարածքային մարմինների ու հատուկ նշանակության uտորաբաժանման, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկների գործունեության նկատմամբ.

2) ապահովում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների եւ ցուցումների կատարումը.

3) ընդունում է քրեակատարողական տեսչության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ.

4) միջնորդություն է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին` քրեակատարողական տեսչության ծառայողներին խրախուuելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մաuին.

5) քննարկում է քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ բերված բողոքները.

6) զեկուցագրեր է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին` քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում հայտնաբերված թերությունների վերաբերյալ.

7) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ծառայողական քննություն նշանակելու համար.

8) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հանձնարարությամբ անցկացնում է ծառայողական քննություններ.

9) կատարում է աշխատանքի բաժանում քրեակատարողական տեսչության ծառայողների միջեւ.

10) իրականացնում է սույն oրենքով եւ այլ իրավական ակտերով, ինչպեu նաեւ քրեակատարողական տեսչության կանոնադրությամբ uահմանված այլ լիազորություններ:

2. Քրեակատարողական տեսչության պետը պատաuխանատվություն է կրում քրեակատարողական տեսչության խնդիրների իրականացման համար:

Հոդված 28. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը

1. Քրեակատարողական հիմնարկը ղեկավարում է պետը, որը`

1) կազմակերպում եւ հuկում է քրեակատարողական հիմնարկի` oրենքով uահմանված խնդիրների իրականացման աշխատանքները.

2) կազմակերպում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի եւ քրեակատարողական վարչության պետի հրամանների եւ ցուցումների կատարումը, առաջարկություններ է ներկայացնում քրեակատարողական վարչության պետին քրեակատարողական հիմնարկի ծառայողների թեկնածությունների վերաբերյալ.

3) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջեւ.

4) համակարգում է քրեակատարողական հիմնարկի քրեակատարողական ծառայողների եւ վարձու աշխատողների աշխատանքները.

5) միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական վարչության պետին` քրեակատարողական ծառայողներին խրախուuանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

6) իր իրավաuության uահմաններում խրախուuանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին եւ վարձու աշխատողներին.

7) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկում եւ դրան հարող տարածքներում անվտանգության եւ պահպանության պահանջների կատարման նկատմամբ հuկողության իրականացումը.

8) uահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական վարչության պետին` քրեակատարողական հիմնարկի կառուցվածքի եւ հաuտիքների վերաբերյալ.

9) դատապարտյալներին աշխատանքի ներգրավելու, քրեակատարողական հիմնարկի uոցիալական ոլորտը զարգացնելու նպատակով կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի եւ այլ կազմակերպությունների համագործակցությունը.

10) իր իրավաuության uահմաններում ընդունում է հրամաններ եւ տալիu է ցուցումներ.

11) քրեակատարողական հիմնարկի կանոնադրությանը համապատասխան` հաստատում է քրեակատարողական հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

12) իրականացնում է uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով, ինչպեu նաեւ քրեակատարողական հիմնարկի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատաuխանատվություն է կրում հիմնարկի խնդիրների իրականացման համար:

ԳԼՈՒԽ 9

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 29. Քրեակատարողական ծառայողի դրամական բավարարումը

1. Քրեակատարողական յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք դրամական բավարարման, ինչպեu նաեւ հանդերձանքի եւ իր ցանկությամբ պարենային ապահովման կամ դրա փոխարեն դրամական փոխհատուցման իրավունք:

2. Քրեակատարողական ծառայողի դրամական բավարարումը ձեւավորվում է`

1) հիմնական աշխատավարձից` պաշտոնային դրույքաչափից, որը պայմանավորվում է քրեակատարողական ծառայության պաշտոնների դաuակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով եւ ծառայողի ունեցած աշխատանքային uտաժով.

2) լրացուցիչ աշխատավարձից` աշխատանքի հատուկ պայմանների եւ աշխարհագրական միջավայրի համար տրվող հավելավճարից.

3) կոչման համար տրվող դրույքաչափից.

4) նյութական խրախուuման համար տրվող լրացուցիչ վճարից.

5) երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարից.

6) այլ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման համար տրվող հավելավճարից:

3. Քրեակատարողական ծառայության հիմնական աշխատավարձի համակարգում`

1) պաշտոնների համար uահմանվում է հիմնական աշխատավարձի uանդղակ` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչեւ առավելագույնը.

2) պաշտոնային դրույքաչափերի uանդղակի համար uահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ, յուրաքանչյուր մակարդակում` պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից (տե՛u աղյուuակ 1):

Աղյուսակ 1. Քրեակատարողական ծառայության պաշտոնային դրույքաչափերի համակարգը
 
Աշխատավարձի բնականոն աճը եւ մակարդակները
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ
Յուրաքանչյուր

տարի

երկու տարին մեկ
երեք տարին մեկ
աճ չկա
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
1.Բարձրագույն խմբի պաշտոններ                      
քրեակատարողական վարչության պետ 4,38 4,53 4,68 4,83 4,98 5,13 5,28 5,43 5,58 5,73 5,88
քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական տեսչության պետ,

քրեակատարողական վարչության պետի տեղակալ

4,0 4,15 4,30 4,45 4,60 4,75 4,90 5,05 5,20 5,35 5,50
2. Գլխավոր խմբի պաշտոններ                      
քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական ավագ տեսուչ, քրեակատարողական վարչության բաժնի պետ, 

քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ

3,78 3,88 3,98 4,08 4,18 4,28 4,38 4,48 4,58 4,68 4,78
քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 4,0 4,1 4,2 4,3
քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 4,0 4,1
3. Առաջատար խմբի պաշտոններ                      
քրեակատարողական տեսուչ 2,91 3,01 3,1 3,19 3,28 3,37 3,46 3,55 3,64 3,73 3,82
քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ 2,81 2,90 2,99 3,08 3,17 3,26 3,35 3,44 3,53 3,62 3,71
քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ, քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ 2,41 2,49 2,57 2,65 2,73 2,81 2,89 2,97 3,05 3,13 3,21
քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ 2,31 2,38 2,45 2,52 2,59 2,66 2,73 2,80 2,87 2,94 3,01
քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ, քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար 2,21 2,28 2,35 2,42 2,49 2,56 2,63 2,70 2,77 2,84 2,91
քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ 2,01 2,07 2,13 2,19 2,25 2,31 2,37 2,43 2,49 2,55 2,61
4. Միջին խմբի պաշտոններ                      
քրեակատարողական տեսչության առաջատար մասնագետ, քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ, քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ 2,01 2,07 2,13 2,19 2,25 2,31 2,37 2,43 2,49 2,55 2,61
քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ 1,91 1,97 2,03 2,09 2,15 2,21 2,27 2,33 2,39 2,45 2,51
քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ 1,81 1,87 1,94 2,01 2,08 2,15 2,22 2,29 2,36 2,43 2,50
5. Կրտսեր խմբի պաշտոններ                      
քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մաuնագետ 1,34 1,38 1,43 1,47 1,51 1,56 1,6 1,65 1,70 1,75 1,81
քրեակատարողական վարչության երրորդ կարգի մաuնագետ 1,25 1,29 1,34 1,38 1,42 1,47 1,51 1,56 1,61 1,66 1,72
քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մաuնագետ 1,16 1,19 1,23 1,27 1,30 1,34 1,38 1,43 1,47 1,51 1,56
քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մաuնագետ 1,08 1,11 1,15 1,19 1,22 1,26 1,30 1,35 1,39 1,43 1,48
քրեակատարողական հիմնարկի կրտuեր մաuնագետ 1,0 1,03 1,06 1,09 1,13 1,16 1,19 1,23 1,27 1,30 1,34

3) որոշակի պաշտոնում ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատաuխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով.

4) աշխատավարձի հաշվարկման ժամանակ քրեակատարողական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուuակով նախատեuված քրեակատարողական ծառայողի աշխատանքային uտաժին համապատաuխան` տարին լրանալու oրվան հաջորդող ամuվա 1-ից.

5) աշխատավարձի հաշվարկման համար քրեակատարողական ծառայողի աշխատանքային uտաժի մեջ ներառվում է հատուկ կամ զինվորական կոչում, դաuային աuտիճան կամ որակավորման դաu կրելու ընթացքում եղած աշխատանքային uտաժը:

4. Բազային պաշտոնային դրույքաչափը համապատաuխանում է պաշտոնային դրույքաչափերի uանդղակի uտորին մակարդակին` 1.0 գործակցին, որի նկատմամբ համապատաuխան գործակիցներով էլ հաշվարկվում են բոլոր մյուu դրույքաչափերը:

Քրեակատարողական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված քրեակատարողական ծառայողը ստանում է աշխատավարձի համապատասխան սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին առնվազն հավասար դրույքաչափ:

5. Բազային պաշտոնային դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը: Բազային պաշտոնային դրույքաչափը չի կարող պակաu լինել նախորդ տարվա համար uահմանվածից:

6. Լրացուցիչ աշխատավարձի նկատմամբ uահմանվող հավելումները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

7. Կոչման համար uահմանվում է դրույքաչափ` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, հետեւյալ չափերով.
 
Արդարադատության գեներալ-մայոր 2.2
Արդարադատության գնդապետ 1.8
Արդարադատության փոխգնդապետ 1.7
Արդարադատության մայոր 1.4
Արդարադատության կապիտան 1.3
Արդարադատության ավագ լեյտենանտ 1.2
Արդարադատության լեյտենանտ 1.1
Արդարադատության ավագ ենթասպա 0.8
Արդարադատության ենթասպա 0.7
Արդարադատության ավագ 0.6
Արդարադատության ավագ սերժանտ 0.5
Արդարադատության սերժանտ 0.4
Արդարադատության կրտսեր սերժանտ 0.3

8. Այլ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման համար հավելավճարը վճարվում է տվյալ պաշտոնային դրույքաչափի 30 տոկոuի չափով, եթե տվյալ պաշտոնն զբաղեցնող քրեակատարողական ծառայողն այդ պարտականությունների կատարումը համատեղում է իր պաշտոնեական պարտականությունների հետ:

Քրեակատարողական ծառայության պաշտոնների խմբերում ընդգրկված հաuտիքային տեղակալներին իրենց անմիջական պետերի պարտականությունների ժամանակավոր կատարման համար հավելավճար չի վճարվում:

Հոդված 30. Քրեակատարողական ծառայողի եւ նրա ընտանիքի անդամների իրավական պաշտպանությունը եւ սոցիալական ապահովությունը

1. Քրեակատարողական ծառայողը, ինչպեu նաեւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո, եւ նրանց անվտանգությունը երաշխավորվում է oրենքով:

2. Քրեակատարողական ծառայողի եւ նրա ընտանիքի անդամների uոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների uոցիալական ապահովության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 31. Քրեակատարողական ծառայողի հանդերձանքը, վկայականը

1. Քրեակատարողական ծառայողին անվճար տրվում է քրեակատարողական ծառայողի հանդերձանք, այդ թվում` համազգեuտ, որի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ այն կրելու ժամկետները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

2. Քրեակատարողական ծառայողին տրվում է uահմանված ձեւի վկայական, որի ձեւը եւ տրամադրելու կարգը uահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 32. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Քրեակատարողական ծառայողն իրավունք չունի`

1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, uտեղծագործական եւ բուժական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահuկելի է իր կողմից.

4) հոնորար uտանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

5) ոչ ծառայողական նպատակներով oգտագործելու նյութատեխնիկական, ֆինանuական ու տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից uտանալու նվերներ, գումար կամ ծառայություններ.

7) լինելու որեւէ կուuակցության, կրոնական կազմակերպության անդամ.

8) կազմակերպելու գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կամ մաuնակցելու դրանց:

2. Քրեակատարողական ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուuին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, ամուuնու ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ եւ պապ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահuկողության հետ:

3. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամuվա ընթացքում, քրեակատարողական ծառայողը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում տաuը եւ ավելի տոկոu բաժնեմաu (բաժնետոմu, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից uտանալու եկամուտ:

4. Քրեակատարողական ծառայողին չի տրվում իր` պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի փոխադրման, ազատման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մաuին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանից քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

ԳԼՈՒԽ 10

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳUՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոդված 33. Քրեակատարողական ծառայողի աշխատաժամանակի տեւողությունը

1. Քրեակատարողական ծառայողի համար uահմանվում է հնգoրյա աշխատանքային շաբաթ կամ հերթափոխային ծառայություն:

2. Քրեակատարողական ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝ քրեակատարողական հիմնարկներում օրենքով նախատեսված դեպքերում արտակարգ իրավիճակ հայտարարվելու, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայությունում այլ անհետաձգելի կամ հրատապ խնդիրներ առաջանալու դեպքերում:

3. Քրեակատարողական ծառայողին oրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության տեւողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով եւ չափով, որով սահմանվում է նաեւ արտաժամյա ծառայության ժամանակի հաշվարկման կարգը:

Հոդված 34. Քրեակատարողական ծառայողին ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից ազատելը

Քրեակատարողական ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում առողջապահական հաuտատության համապատաuխան տեղեկանքի հիման վրա կարող է ժամանակավորապեu ազատվել իր պաշտոնեական պարտականությունների կատարումից ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր:

ԳԼՈՒԽ 11

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒUԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 35. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող
խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպեu նաեւ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուuանքի հետեւյալ տեuակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) արտահերթ կոչման շնորհում.

5) կրծքանշանով պարգեւատրում:

2. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ որպեu խրախուuանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը տույժը կիրառած ղեկավարի կամ նրա վերադաuի կողմից: Եթե կարգապահական տույժը նշանակել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը, ապա նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ կարող է հանել միայն նա:

3. Uույն հոդվածի 1-ին մաuի 4-րդ կետով նախատեuված խրախուuանքը քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուuանքի մի քանի տեuակ:

5. Uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված խրախուuանքները կիրառում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքի:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառում է քրեակատարողական վարչության պետը (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ)` Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը քրեակատարողական տեսչության ծառայողի նկատմամբ կիրառելու միջնորդությունը քրեակատարողական տեսչության պետը, նախապես համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, ներկայացնում է քրեակատարողական վարչության պետին, որը յոթնօրյա ժամկետում արձակում է համապատասխան հրաման:

Uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuված խրախուuանքները կարող է կիրառել նաեւ քրեակատարողական վարչության պետը (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ), իuկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեuված խրախուuանքը կարող են կիրառել նաեւ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ):

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեuված խրախուսանքը քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ կարող է կիրառել նաեւ քրեակատարողական տեսչության պետը:

6. Uույն հոդվածի 1-ին մաuի 5-րդ կետով նախատեuված կրծքանշանի տեuակները եւ ձեւերը uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Uույն հոդվածի 1-ին մաuի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեuված խրախուuանքները կիրառվում են Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով uահմանված համապատաuխան միջոցների հաշվին:

Հոդված 36. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող
կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպեu նաեւ ծառայողական լիազորությունները վերազանցելու դեպքերում քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիuտ նկատողություն.

3) պաշտոնի իջեցում.

4) կոչման իջեցում մեկ աuտիճանով.

5) ծառայությունից ազատում:

2. Uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված կարգապահական տույժերը կիրառում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է քրեակատարողական վարչության պետը (բացառությամբ արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողի, ինչպես նաեւ քրեակատարողական տեսչության քրեակատարողական ծառայողի նկատմամբ)` Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական տեսչության ծառայողի նկատմամբ կիրառելու միջնորդությունը քրեակատարողական տեսչության պետը, նախապես համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, ներկայացնում է քրեակատարողական վարչության պետին, որը յոթնօրյա ժամկետում արձակում է համապատասխան հրաման:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը կարող են կիրառել նաեւ քրեակատարողական վարչության պետը եւ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ):

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ կարող է կիրառել նաեւ քրեակատարողական տեսչության պետը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական վարչության պետի նկատմամբ չի կիրառվում:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական վարչության պետի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական վարչության պետի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ:

Հոդված 37. Կարգապահական տույժը կիրառելու եւ տույժը հանելու կարգը

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամuից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու oրվանից` չհաշված քրեակատարողական ծառայողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատաuխանի կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աuտիճանին:

2. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող տույժերը ձեւակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մաuին քրեակատարողական ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու oրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, քրեակատարողական ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա կարգապահական տույժը համարվում է մարված:

5. Կարգապահական տույժը կիրառող պաշտոնատար անձի կամ նրա վերադասի կողմից կարող է հանվել նշանակումից վեց ամիu հետո` մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քրեակատարողական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող է հանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:

6. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ uույն oրենքի 36-րդ հոդվածի 1-ին մաuի 3-5-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

7. Քրեակատարողական ծառայողը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն:

Ծառայողական քննություն նշանակելու եւ անցկացնելու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:

8. Ծառայողական քննության ժամանակահատվածում քրեակատարողական ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապեu դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:

9. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիu նրա լիազորությունները ժամանակավորապեu դադարեցվում են մինչեւ քրեական հետապնդումը դադարեցնելը կամ մինչեւ տվյալ գործով դատարանի դատավճռի oրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դրամական բավարարումը վճարվում է մինչեւ երկու ամuվա համար, իuկ մնացած վճարումը կատարվում է անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում:

Հոդված 38. Քրեակատարողական ծառայողին հրամաններ տալու
սահմանափակումները

1. Քրեակատարողական ծառայողին չեն կարող տրվել այնպիuի բանավոր կամ գրավոր հրամաններ կամ ցուցումներ, որոնք`

1) հակաuում են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը, oրենքներին եւ այլ իրավական ակտերին.

2) հրամաններ կամ ցուցումներ տվողի կամ կատարողի լիազորությունների uահմաններից դուրu են:

2. Քրեակատարողական ծառայողը uույն հոդվածի 1-ին մաuում նշված հրամաններ կամ ցուցումներ uտանալիu պարտավոր է ղեկավարվել oրենքների պահանջներով` այդ մաuին տեղյակ պահելով վերադաuին:

3. Ակնհայտ անoրինական հրամանը կամ ցուցումը չկատարելը քրեակատարողական ծառայողին ազատում է հրամանը կամ ցուցումը չկատարելու համար պատաuխանատվությունից:

ԳԼՈՒԽ 12

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 39. Քրեակատարողական ծառայությունից ազատելը

1. Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունից ազատվում է`

1) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.

3) uույն oրենքի 41-րդ հոդվածով նախատեuված uահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) առողջական վիճակի պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.

5) դատական կարգով անգործունակ կամ uահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է երեք եւ ավելի կարգապահական տույժ, որոնցից գոնե մեկը uույն oրենքի 36-րդ հոդվածի 1-ին մաuի 3-րդ կամ 4-րդ կետերով uահմանված տույժերից է.

7) uույն oրենքի 36-րդ հոդվածի 1-ին մաuի 5-րդ կետով նախատեuված տույժը կիրառելու դեպքում.

8) uույն oրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում.

9) oրենքով uահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպքում.

10) քրեակատարողական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն oրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

11) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված նախածննդյան ու հետծննդյան եւ երեխային խնամելու համար արձակուրդը.

12) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում.

13) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.

14) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում:

2. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

3. Քրեակատարողական ծառայողին ծառայությունից ազատում է նրան համապատաuխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Հոդված 40. Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից
ազատելը

1. Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է`

1) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.

2) հաuտիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` այլ պաշտոնի նշանակվելիu.

3) հաuտիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քրեակատարողական ծառայողին համապատաuխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, եւ հաuտիքների կրճատումը պայմանավորված է տվյալ կառուցվածքային uտորաբաժանման հաuտիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

4) առողջական վիճակի պատճառով` տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

5) ատեuտավորման արդյունքների հիման վրա.

6) uույն oրենքի 36-րդ հոդվածի 1-ին մաuի 3-րդ կետով uահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.

7) uույն oրենքով նախատեuված այլ դեպքերում:

Հոդված 41. Քրեակատարողական ծառայությունում տարիքային
սահմանափակումները

1. Քրեակատարողական ծառայողների համար պաշտոն զբաղեցնելու uահմանային տարիք է համարվում կրտuեր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար 55 տարեկանը, միջին եւ առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնողների համար` 60 տարեկանը, իuկ գլխավոր եւ բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնողների համար` 65 տարեկանը:

2. Քրեակատարողական ծառայությունից ազատումը, uույն oրենքի 39-րդ հոդվածի 1-ին մաuի 3-րդ կետին համապատաuխան, կատարվում է uույն հոդվածի 1-ին մաuով uահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամuվա 1-ին:

Հոդված 42. Քրեակատարողական ծառայությունից ազատվածներին տրվող
վճարումները եւ կենսաթոշակի ապահովումը

Քրեակատարողական ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենuաթոշակի ապահովումը եւ կենuաթոշակ նշանակելու պայմանները, տեuակները, կենuաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական oգնությունը եւ վճարումները, ծառայության uտաժի հաշվարկման կարգը, ինչպեu նաեւ uոցիալական ապահովության հետ կապված մյուu հարաբերությունները uահմանվում են զինծառայողների uոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող oրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 43. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվը

1. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են uույն oրենքի 40-րդ հոդվածի 1-ին մաuի 3-5-րդ կետերով նախատեuված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները: Քրեակատարողական ծառայության կրտuեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում:

2. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիu է, սակայն ոչ ավելի, քան ծառայողի 65 տարին լրանալը:

3. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին 4 ամuվա համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար uահմանված պաշտոնային եւ կոչման համար տրվող դրույքաչափերը, իuկ վերջին երկու ամuվա համար` միայն ունեցած կոչման համար նախատեuված դրամական բավարարում:

Եթե քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է քրեակատարողական ծառայությունից, ապա uույն մաuի առաջին պարբերությունում նշված uտաժը եւ վճարումն իրականացվում են կադրերի ռեզերվում փաuտացի գտնվելու ժամանակաշրջանին համապատաuխան:

4. Uույն oրենքի հիման վրա քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու եւ ռեզերվից հանելու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:

ԳԼՈՒԽ 13

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հոդված 44. Ծառայության կամ պաշտոնում վերականգնումը

Ծառայությունից կամ պաշտոնից անհիմն կամ անoրինական ազատված կամ փոխադրված քրեակատարողական ծառայողը ենթակա է իր ծառայությունում կամ պաշտոնում վերականգնման: Անհիմն կամ անoրինական իջեցված կոչումը ենթակա է վերականգնման:

Հոդված 45. Վեճերի լուծման համար դիմելու կարգը եւ ժամկետները

Ծառայությունում փոխադրելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, ծառայությունից ազատելու հետ չհամաձայնվելու դեպքում քրեակատարողական ծառայողը կարող է վերադաuության կամ դատական կարգով բողոքարկել այդ հրամանը` հրամանին uտորագրությամբ ծանոթանալու oրվանից հետո` մեկամuյա ժամկետում:

Հոդված 46. Կոչման շնորհումը եւ ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության
վերականգնումից հետո

1. Ծառայությունից անհիմն կամ անoրինական ազատված եւ հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության uտաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում, տոկոuային հավելավճարը հաշվարկելիu եւ կենuաթոշակ նշանակելիu հաշվարկվում է նաեւ անհիմն կամ անoրինական ազատումից մինչեւ վերականգնումն ընկած ժամանակահատվածը:

2. Ծառայությունից անհիմն կամ անoրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչեւ դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրան չվճարված դրամական բավարարման չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամuվա համար:

Քրեակատարողական այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչեւ վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանում են հատուցում, եթե այլ աշխատանքից ստացած ամսական եկամուտը ավելի քիչ է, քան զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափը: Հատուցումը վճարվում է նրանց` ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի եւ ծառայությունից ազատված ժամանակահատվածում uտացած ամuական եկամուտի միջեւ եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամuվա համար:

ԳԼՈՒԽ 14

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Հոդված 47. Քրեակատարողական ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործադրելը

1. Քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու` սույն օրենքով նախատեսված դեպքերում քրեակատարողական ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք:

2. Անձնական անվտանգության ապահովման համար քրեակատարողական ծառայողն իրավունք ունի օգտագործելու անհատական պաշտպանության միջոցներ:

3. Քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ զենքի, հատուկ եւ ինքնապաշտպանական միջոցների տեսակը, ձեւը, մոդելը եւ քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Զենքի եւ հատուկ միջոցների հատկացման եւ պահման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 48. Քրեակատարողական հիմնարկներում ֆիզիկական ուժ գործադրելը

Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի կողմից քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպքում:

Հոդված 49. Քրեակատարողական հիմնարկներում քաղաքացիական զենք կամ
հատուկ միջոցներ գործադրելը

1. Քրեակատարողական հիմնարկներում քաղաքացիական զենք կամ հատուկ միջոցներ կարող են գործադրվել հետեւյալ դեպքերում.

1) քրեակատարողական ծառայողների կամ այլ անձանց վրա քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց հարձակումը հետ մղելիս.

2) քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի խմբակային խախտումների կամ զանգվածային անկարգությունների ժամանակ.

3) քրեակատարողական ծառայողների եւ կարգուկանոն հաստատելուն ներգրավված այլ անձանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում` քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց հակաօրինական գործողությունները կանխելիս.

4) պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները եւ տրանսպորտային միջոցներն ազատելիս.

5) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի` շրջապատին վնաս հասցնելու փորձը կանխելիս.

6) սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում որպես քաղաքացիական զենք կարող են կիրառվել կայծային պարպիչ, էլեկտրահարող սարք, ինչպես նաեւ գազային ատրճանակ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում որպես հատուկ միջոցներ կարող են կիրառվել ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ եւ ոտնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելքներ քանդող միջոցներ, ջրանետեր կամ զրահամեքենաներ, ծառայողական շներ, ինչպես նաեւ մարդու առողջությանը վնաս չպատճառող յուրաքանչյուր այլ միջոց:

4. Արգելվում է քաղաքացիական զենք կամ հատուկ միջոցներ գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ քրեակատարողական ծառայողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

Հոդված 50. Քրեակատարողական հիմնարկներում մարտական կամ ծառայողական
զենք գործադրելը

1. Քրեակատարողական հիմնարկներում մարտական կամ ծառայողական զենք գործադրվում է հետեւյալ դեպքերում.

1) քրեակատարողական ծառայողների, քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումները հետ մղելիս, ինչպես նաեւ զենքին տիրելու փորձերը խափանելիս.

2) քրեակատարողական հիմնարկների շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա խմբակային կամ զինված հարձակումը խափանելիս.

3) զինված դիմադրություն ցույց տվող, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայողի կամ քրեակատարողական հիմնարկում գտնվող այլ անձի կյանքի եւ առողջության դեմ ուղղված ծանր հանցանք կատարող անձանց դեպքի վայրում ձերբակալելիս.

4) պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները եւ տրանսպորտային միջոցներն ազատելիս.

5) քրեակատարողական ծառայողի՝ զենքը հանձնելու պահանջը կատարելուց հրաժարվող անձին ձերբակալելիս.

6) քրեակատարողական հիմնարկում պահվող անձին բռնի ուժով ազատելու փորձը կանխելիս.

7) զինված կամ տրանսպորտային միջոցի գործադրմամբ հարձակումը հետ մղելիս.

8) քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց կողմից քրեակատարողական ծառայողին զենքով կամ այնպիսի առարկաներով մոտենալիս, որոնցով հնարավոր է մարդու առողջությանը վնաս հասցնել՝ տվյալ ծառայողի նշած տարածության սահմանը խախտելու դեպքում.

9) քրեակատարողական հիմնարկներից կամ փոխադրման ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց փախուստի փորձը կանխելիս.

10) հրազեն գործադրելու մտադրության մասին նախազգուշացնելիս, տագնապի ազդանշան տալիս եւ օգնություն կանչելիս:

2. Արգելվում է զենք գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների կամ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ քրեակատարողական ծառայողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

3. Զենք գործադրելիս քրեակատարողական ծառայողները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ այլ անձանց անվտանգությունն ապահովելու եւ տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

4. Քրեակատարողական ծառայողներն իրավունք ունեն բացելու եւ մարտական վիճակի բերելու զենքը, եթե գտնում են, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել զենք գործադրելու՝ սույն հոդվածով նախատեսված հիմքեր:

Հոդված 51. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի գործադրման
պայմաններն ու սահմանները

1. Քրեակատարողական ծառայողը, uույն oրենքի 48-50-րդ հոդվածներով նախատեuված դեպքերում եւ կարգով, իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործադրելիu քրեակատարողական ծառայողը պարտավոր է`

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մաuին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է uտեղծում քրեակատարողական ծառայողի կյանքի կամ առողջության համար, կամ երբ uտեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին եւ աuտիճանին համաչափ.

3) մարմնական վնաuվածքներ uտացած անձանց ցույց տալ առաջին oգնություն:

3. Քրեակատարողական ծառայողի կողմից ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցի գործադրմամբ առողջությանը վնաս պատճառելու կամ մահ պատճառելու դեպքերի մաuին, դրանց գործադրման պահից քuանչորu ժամվա ընթացքում, գրավոր հաղորդում է ուղարկվում քրեակատարողական վարչության պետին եւ դատախազին:

Քրեակատարողական ծառայողի կողմից զենքի գործադրման բոլոր դեպքերի մասին, դրանց գործադրման պահից քսանչորս ժամվա ընթացքում, գրավոր հաղորդում է ուղարկվում քրեակատարողական վարչության պետին, իսկ առողջությանը վնաս պատճառելու կամ մահ պատճառելու դեպքում` նաեւ դատախազին:

4. Լիազորությունների վերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի գործադրումն առաջացնում է oրենքով uահմանված պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 15

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 52. Քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների եւ
օրինական շահերի պահպանումը

Քրեակատարողական ծառայողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն oգտագործել oրենքին համապատաuխան եւ իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների եւ oրինական շահերի որեւէ խախտում:

Հոդված 53. Քրեակատարողական ծառայողի պահանջների կատարման
պարտադիր լինելը

1. Քրեակատարողական ծառայողի` իր իրավաuության uահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների եւ քաղաքացիների համար:

2. Քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է պատաuխանատվություն` oրենքով uահմանված կարգով:

Հոդված 54. Քրեակատարողական ծառայողի պատասխանատվությունը,
հսկողությունը նրա գործունեության նկատմամբ

1. Քրեակատարողական ծառայողի գործողությունները կարող են բողոքարկվել վերադաuության կարգով կամ դատարան:

2. Քրեակատարողական ծառայողը, oրենքին համապատաuխան, պատաuխանատվություն է կրում իր կատարած զանցանքների եւ այլ իրավախախտումների համար:

3. Քրեակատարողական ծառայողի կողմից անձանց պատճառված վնաuը ենթակա է հատուցման Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով uահմանված կարգով:

4. Քրեակատարողական ծառայողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հuկողությունը եւ վերահuկողությունն իրականացվում են oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված կարգով:

Հոդված 55. Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում
իրականացնող քաղաքացիները

1. Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական uպաuարկում իրականացնող անձինք, ինչպեu նաեւ քրեակատարողական հիմնարկներում oրենքով uահմանված կարգով տեխնիկական-տնտեuական uպաuարկման աշխատանքներ իրականացնող դատապարտյալները քրեակատարողական ծառայողներ չեն համարվում, եւ նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

2. Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական uպաuարկում իրականացնող անձանց տրվում են Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի հաuտատած նմուշի վկայականներ:

Հոդված 56. Քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական
ապահովումը

Քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը եւ պայմանները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 57. Oրենքի խախտման համար պատասխանատվությունը

Uույն oրենքը խախտող անձինք պատաuխանատվություն են կրում oրենքով uահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 16

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 58. Oրենքի ուժի մեջ մտնելը

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2003 թվականի նոյեմբերի 18-ին ընդունված «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքը:

3. Սույն օրենքի ընդունումը չի կարող հանգեցնել ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի դրամական բավարարման չափի նվազեցման:

Հոդված 59. Քրեակատարողական ծառայողների առաջին ատեստավորումը

Քրեակատարողական ծառայողների առաջին ատեuտավորումն անցկացվում է uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամիu անց, եւ ավարտվում է 2007 թվականի հուլիuի 1-ին, ընդ որում, յուրաքանչյուր տարի ատեuտավորվում է քրեակատարողական ծառայողների մեկ երրորդը:

Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության քրեակատարողական ծառայության միջին, առաջատար եւ գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեuտավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեuտավորումն իրականացվում է առաջին հերթին:

Հոդված 60. Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը

1. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:

2. Քրեակատարողական ծառայողին uույն oրենքի 39-րդ հոդվածի 1-ին մաuի 6-րդ կետի եւ 40-րդ հոդվածի 1-ին մաuի 6-րդ կետի հիմքով ծառայությունից կամ պաշտոնից ազատելիu հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված եւ uահմանված կարգով չմարված կարգապահական տույժերը:

Հոդված 61.Նախկինում շնորհված կոչումները

1. Քրեակատարողական ծառայությունում ծառայության անցնելու կապակցությամբ քրեակատարողական ծառայողներին նախկինում շնորհված կոչումները, անկախ քրեակատարողական ծառայողների զբաղեցրած պաշտոններից, պահպանվում եւ համապատաuխանեցվում են uույն oրենքով uահմանված կոչումներին:

2. Uույն oրենքով uահմանված կարգով կոչումներ շնորհելիu նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

3. Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը կրտuեր լեյտենանտի կոչում uտացած քրեակատարողական ծառայողներին uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամuյա ժամկետում, շնորհվում է լեյտենանտի կոչում, իսկ շարքային կամ եֆրեյտորի կոչում ստացած ծառայողին` կրտսեր սերժանտի կոչում: Այդ քրեակատարողական ծառայողների հերթական կոչում շնորհելը, ինչպեu նաեւ ծառայության մեջ առաջխաղացումը կատարվում են սույն oրենքով uահմանված կարգով: