Հոդված 1. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին եւ 3.2-րդ կետերով.
«3.1) սահմանում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկի, ամփոփ եզրակացության ձեւերը, աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրի, անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի, զբաղվածության պետական ծրագրերի իրականացման նպատակով կնքվող պայմանագրերի օրինակելի ձեւերը.
3.2) հաստատում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացումն ապահովող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու աջակցության տրամադրման հավաստագրի, մասնագիտական ուսուցման ուղեգրի ձեւերը, գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման ծրագրով նախատեսված աշխատավարձի հավելման չափերը` ըստ մասնագիտությունների, ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների` գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն տրամադրելու ծրագրին գործազուրկ(ներ)ի մասնակցության մասին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող անձի (անձանց) աշխատանքային գործունեության մասին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող, հաշմանդամություն ունեցող անձի ուղեկցողի աշխատանքային գործունեության մասին` գործատուի կողմից տարածքային կենտրոն ներկայացվող տեղեկանքների ձեւերը, հողօգտագործողներին աջակցության գործարար ծրագրի եւ աշխատանքների կատարման պլան-ժամանակացույցի ձեւերը.»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «որի կարգն ու չափանիշները» բառերը փոխարինել «ընդ որում, ամենամյա ծրագրի` ըստ մարզերի եւ աշխատանք փնտրող առանձին խմբերի (շահառուների) բաշխման կարգն ու չափանիշները» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր` 13-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«13) անձի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ հանդիսանալու հանգամանքը.
14) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) հանդիսանալու հանգամանքը.
15) երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող անձ հանդիսանալու հանգամանքը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: