Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-42814-20.12.2019,02.03.2020-ՊԻ-011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 1998 թվականի հուլիսի 1-ի օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասում «այդպիսի միջոցառումների իրականացման կամ դրանց իրականացման համար միջնորդող մարմնի գտնվելու վայրի» բառերը փոխարինել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության» բառերով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: