Armenian ARMSCII Armenian
Կ-42814-20.12.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 1998 թվականի հուլիսի 1-ի օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասում «այդպիսի միջոցառումների իրականացման կամ դրանց իրականացման համար միջնորդող մարմնի գտնվելու վայրի» բառերը փոխարինել «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության» բառերով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: