Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-428-20.12.2019,02.03.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում՝

1) լրացնել նոր 2.1-րդ մաս.

«2.1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննվում են Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների կողմից:».

2) 3-րդ մասից հանել «, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների» բառերը:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «կարգապահական հարցերի հանձնաժողով» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «ընտրվելու,» բառից հետո լրացնել «նրա նկատմամբ սույն օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 3.2.-րդ կետով սահմանված կարգապահական տույժի կիրառման,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը հանել:

Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին» բառերը.

2) 1-ին մասի 4-րդ կետում «նախագահների» բառից հետո լրացնել «, Էթիկայի եւ կարգապահական հարցերի եւ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների» բառերը.

3) 1-ին մասի 5-րդ կետից հանել «Վճռաբեկ դատարանի եւ» բառերը.

4) 1-ին մասում լրացնել նոր՝ 5.1.-ին կետ.

5) «5.1.) 60 տոկոս՝ Վճռաբեկ դատարանի նախագահի համար»:

Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասում «գլխավոր դատախազը» բառերից հետո լրացնել «կամ նրա տեղակալը» բառերը:

Հոդված 7. Օրենքի 53-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «եւ համապատասխան դատավորին» բառերը փոխարինել «, իսկ առանց դատարանի թույլտվության իրականացվող քննչական գործողության մասին՝ նաեւ համապատասխան դատավորին:» բառերով.

2) 2-րդ մասում «վայրում» բառից հետո լրացնել «(եթե դատավորը սույն հոդվածի 1-ին մասի համաձայն իրազեկվել է քննչական գործողության իրականացման մասին)» բառերը:

Հոդված 8. Օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 15-րդ եւ 16-րդ կետեր.

«15) ներկայացնել գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիր «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ.

16) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել պատշաճ նյութեր կամ պարզաբանումներ, որոնք հաստատում են, որ իր գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն հիմնավորվում է օրինական եկամուտներով, կամ  իր մոտ առկա չէ չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրը օրինական է եւ արժանահավատ է:»:

Հոդված 10. Օրենքի 70-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «պահպանել ներքին աշխատանքային կարգապահության կանոնները.».

2) 2-րդ մասի 10-րդ եւ 11-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14) զերծ մնալ այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք նպատակ են հետապնդում ստեղծել ինքնաբացարկի հիմքեր.».

4) 2-րդ մասը լրացնել նոր՝ 18-րդ կետ.

«18) ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում դրանք բացահայտել կողմերին, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով հայտնել ինքնաբացարկ:»,

5)  լրացնել նոր 3-րդ մաս.

«3. Դատարանի նախագահը պարտավոր է սույն օրենսգրքով սահմանված դատարանի նախագահի պարտականությունները կատարել պատշաճ եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել դատարանի բնականոն գործունեության խաթարման:»

Հոդված 11. Օրենքի 73-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է իր պաշտոնեական պարտականություններն իրականացնելու հետ» բառերը:

Հոդված 12. Օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «Ուսումնական հարցերի» բառերից հետո լրացնել «, դատավորների գործունեության գնահատման (այսուհետ՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով)» բառերը:

Հոդված 13. Օրենքի 77-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Ընդհանուր ժողովը ձեւավորում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով եւ Ուսումնական հարցերի հանձնաժողով:».

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է ութ անդամ, որոնցից երկուսը՝ մասնագիտացված դատարանների դատավորներից՝ յուրաքանչյուր մասնագիտացված դատարանից՝ մեկ դատավոր, երկուսը՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից՝ քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներից: Բացի դատավորներից, Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ընդգրկվում են 2 հեղինակավոր իրավաբաններ, որոնց ներկայացնում են, սույն հոդվածի 7.1-րդ մասում մատնանշված գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները:».

3) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է յոթ անդամ, որոնցից մեկը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներից, երկուսը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից, երկուսը՝ առաջին ատյանի դատարանների դատավորներից: Բացի դատավորներից, Ուսումնական հարցերի հանձնաժողովում ընդգրկվում են 2 հեղինակավոր իրավաբաններ, որոնց ներկայացնում են սույն հոդվածի 7.1.-ին մասում մատնանշված գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները եւ որոնց նկատմամբ տարածվում են այդ մասով սահմանված պահանջները: Ուսումնական հարցերի հանձնաժողովի հեղինակավոր իրավաբաններին ընտրում է Ընդհանուր Ժողովը՝ սույն հոդվածի            7.1-ին մասով սահմանված կարգով՝ չորս տարի ժամկետով:»

4) լրացնել նոր՝ 5.1.-ին  եւ 5.2.-րդ մասեր.

«5.1. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են 5 անդամ՝ երկու իրավաբան գիտնական, մեկ դատավոր՝ Վճռաբեկ դատարանից, մեկ դատավոր՝ վերաքննիչ դատարանից եւ մեկ դատավոր՝ առաջին ատյանի դատարանից:

5.2. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու կարող է ընտրվել այն դատավորը, ով ունի դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ եւ գործունեությունը գնահատված լինելու դեպքում՝ գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական, իսկ իրավաբան գիտնական անդամի թեկնածու կարող է ընտրվել այն հեղինակավոր իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով եւ ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան եւ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:».

4) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Գործող դատավորը եւ իրավաբան գիտնականը՝ բացառությամբ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի, որպես հանձնաժողովի անդամ կարող են առաջադրվել ինքնաառաջադրման կամ Ընդհանուր ժողովի որեւէ դատավորի կողմից իրենց համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:».

5) 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Հանձնաժողովների անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ՝ չորս տարի ժամկետով: Ընդհանուր Ժողովի կողմից հանձնաժողովների ոչ դատավոր անդամներին սահմանված ժամկետում չընտրելու դեպքում քվեարկությունից հետո տասնօրյա ժամկետում նրանց ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդը: Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների ընտրության առանձնահատկությունները սահմանվում են սույն հոդվածի 7.1.-ին մասով:»:

6) լրացնել նոր՝ 7 .1.-ին մաս.

«7.1. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ՝ երկու տարի ժամկետով: Էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամներին ներկայացնում են համապատասխան հասարակական կազմակերպությունները: Որպես հանձնաժողովի անդամ կարող է առաջադրվել այն հեղինակավոր իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով եւ ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որեւէ կուսակցության անդամ չէ եւ չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցանքի համար: Վերջիններիս ներգրավելու նպատակով Դատական դեպարտամենտը դատավոր անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մեկական թեկնածու կարող են առաջադրել  այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությունը կամ դատական իշխանության հանրային հաշվետվողականության բարձրացմանն ուղղված գործունեությունը եւ որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն: Թեկնածուների կենսագրությունները եւ նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում: Հանձնաժողովի անդամների ընտրությունն իրականացվում է  Ընդհանուր ժողովի կողմից՝ հաշվի առնելով թեկնածուի կրթությունը, նրա եւ նրան ներկայացրած կազմակերպության՝ սույն հոդվածով սահմանված պահանջներին համապատասխանությունը, քննարկման առարկա բնագավառում գործունեության փորձը, արդյունքները, ձեռքբերումները եւ ուշադրության արժանի այլ հանգամանքներ: Հանձնաժողովի անդամներին ընտրելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Ընդհանուր ժողովի կողմից քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ, երկու տարի ժամկետով: Մրցույթի անցկացման եւ հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:»:

7) լրացնել նոր՝ 9-11-րդ մասեր.

«9. Դատավորների գործունեության գնահատման, ինչպես նաեւ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովների ոչ դատավոր անդամին Դատական դեպարտամենտը վճարում է վարձատրություն Կառավարության սահմանած կարգով եւ չափով:

10. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, եւ դադարեցվում են տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու, առնվազն մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի, օրենքով եւ Հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված իր պարտականությունները չկատարելը, իսկ դատավոր անդամների դեպքում՝ նաեւ որպես դատավոր լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու դեպքում: Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար Հանձնաժողովի նախագահի կողմից նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է Հանձնաժողովի առնվազն երեք անդամի կողմից: Հանձնաժողովը կայացնում է որոշում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարում են նրա՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման կամ դադարեցման, ինչպես նաեւ նրա՝ Հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու դեպքում: Հանձնաժողովի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ նրա լիազորությունները դադարեցնելու համար:

11. Հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում հանձնաժողովի նախագահը յոթնօրյա ժամկետում դիմում է Վճռաբեկ դատարանի նախագահին՝ արտահերթ Ընդհանուր Ժողով հրավիրելու եւ հանձնաժողովի նոր անդամի ընտրությունը կազմակերպելու համար: Արտահերթ Ընդհանուր Ժողով պետք է հրավիրվի հանձնաժողովի նախագահի դիմումը ստանալու պահից մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 14. Օրենքի 78-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «իր կազմից» բառերից հետո լրացնել «, իսկ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովն իր դատավոր անդամների կազմից» բառերը.

2) լրացնել նոր՝ 4-րդ մաս.

«4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը՝

1) իրականացնում է դատավորների գործունեության գնահատումը,

2) սույն օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ դատավորի վարքագծի կանոնների խախտում (այդ թվում՝ էական կարգապահական խախտում) հայտնաբերելու դեպքում դիմում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:»:

Հոդված 15. Օրենքի 84-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասի «ընտրվում է» բառից հետո լրացնել «առանց վերընտրման իրավունքի երկուսուկես տարի ժամկետով, բայց ոչ ավելի քան» բառերը.

2) 10-րդ մասի «անդամի թափուր տեղը համալրվելուց» բառերը փոխարինել «նախագահի պաշտոնը թափուր մնալուց» բառերով:

Հոդված 16. Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն.

«Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում եւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ է դիմում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»:

Հոդված 17. Օրենքի 86-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետում «մտնելը» բառից հետո լրացնել «կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելը» բառերը.».

2) լրացնել նոր՝ 3.1 մաս.

«3.1. «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով լիազորությունները կարող են դադարեցվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած եզրակացության հիման վրա:»:

Հոդված 18. Օրենքի 89-րդ հոդվածում 1-ին մասի 27-րդ կետում «սահմանում է» բառերից հետո լրացնել «դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնները,» բառերը»:

Հոդված 19. Օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասում «երբ դրանք» բառերից հետո լրացնել «Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ դատավորի միջնորդությամբ» բառերը, երկրորդ «խորհրդի» բառից հետո լրացնել «պատճառաբանված» բառը, իսկ «, կամ դատավորն այդպիսի միջնորդություն է ներկայացրել» բառերը հանել:

Հոդված 20. Օրենքի 94-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում «ընդունվում են» բառերից հետո լրացնել «բաց քվեարկությամբ» բառերը.

2) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

3) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Դատավորին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ իսկ դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաեւ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումները՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Եթե քվեարկության արդյունքով որեւէ որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում չի ընդունում, ապա համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում եւ ստորագրում են Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին:»:

Հոդված 21. Օրենքի 95-րդ հոդվածի 6-րդ մասից հանել վերջին նախադասությունը, 4-րդ մասից, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետից, 116-րդ հոդվածի 4-6-րդ մասերից, 128-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «կամ պատգամավոր ընտրված լինելու» բառերը:

Հոդված 22. Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «28» թիվը փոխարինել «25» թվով.

2) 5-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 23. Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 13.1-րդ կետով.

«13.1) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ.»:

Հոդված 24. Օրենքի 104-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «առաջարկում է» բառերից հետո լրացնել «գործունեությունը գնահատված լինելու դեպքում գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական ստացած» բառերը.

2) 6-րդ մասում լրացնել նոր նախադասություն.

«Գնահատման հանձնաժողովի անդամների անունները ենթակա չեն հրապարակման մինչեւ քննության արդյունքների հրապարակումը:»:

Հոդված 25. Օրենքի 105-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հավակնորդների գրավոր աշխատանքները գնահատման հանձնաժողովին տրամադրվում են անանուն՝ ծածկագրված (ապանձնավորված) վիճակում: Գնահատման հանձնաժողովի անդամները պետք է ապահովված լինեն գնահատման չափորոշիչներին համապատասխան միավորների սանդղակով եւ ուղենիշային տիպային պատասխաններով: Գնահատման հանձնաժողովի անդամները չպետք է գնահատման ընթացքում միմյանց հետ քննարկեն գրավոր աշխատանքին տրվող գնահատականները եւ դրանց հիմնավորումները: Հանձնաժողովի անդամները գնահատական նշանակելիս հաշվի են առնում սույն օրենսգրքի  103-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, որոնց պետք է համապատասխանեն Բարձրագույն դատական խորհրդի սահմանած գնահատման չափորոշիչները:»:

Հոդված 26. Օրենքը լրացնել նոր՝ 105.1-ին հոդվածով.

«Հոդված 105.1. Գրավոր քննության արդյունքների բողոքարկումը

1. Գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել Բողոքարկման հանձնաժողով՝ դրանք հրապարակելուց հետո տասնհինգօրյա ժամկետում:

2. Համապատասխան մասնագիտացմամբ բողոքարկման հանձնաժողովը կազմավորվում է տվյալ մասնագիտացմամբ քննության արդյունքների դեմ առաջին բողոքը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում՝ երկու դատավորի եւ մեկ իրավաբան գիտնականի կազմով, որոնք վիճակահանությամբ ընտրվում են Ուսումնական հարցերի հանձնաժողովի կողմից առաջարկված տվյալ մասնագիտացման 5 եւ Լիազոր մարմնի կողմից առաջարկված իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն 3 իրավաբան գիտնականի թեկնածուների կազմից՝ նրանց համաձայնությամբ: Գնահատման հանձնաժողովի անդամները չեն կարող ընդգրկվել Բողոքարկման հանձնաժողովի կազմում:

3. Բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու, հանձնաժողովի աշխատանքն իրականացնելու կարգի, հանձնաժողովի անդամների վարձատրության, նրանց լիազորությունների դադարեցման, ինչպես նաեւ հանձնաժողովի գործունեության դադարման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 104-րդ հոդվածով, իսկ բողոքարկման արդյունքների վերանայման նկատմամբ 105-րդ հոդվածով սահմանված դրույթները:

4. Բողոքարկման հանձնաժողովը բողոքը քննում եւ դրա վերաբերյալ կայացնում է որոշում բողոքարկման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո հնգօրյա ժամկետում: Բողոքարկման հանձնաժողովը կարող է քննության արդյունքների դեմ բերված բողոքը մերժել կամ բավարարել՝ մասնակի կամ ամբողջությամբ:

5. Գրավոր քննության արդյունքները դատական կարգով կարող են բողոքարկվել ընթացակարգային խախտումների հիմքով,  եթե դրանք բողոքարկվել են Բողոքարկման հանձնաժողովին:»:

Հոդված 27. Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով, իսկ «ութ» բառը՝ «վեց» բառով:

Հոդված 28. Օրենքի 107-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «գրավոր» բառից առաջ լրացնել «Բողոքարկման արդյունքները հրապարակելուց, իսկ բողոքներ չլինելու դեպքում՝» բառերը.

2) լրացնել նոր 7.1-րդ մաս.

«8.1. Միասնական համալրված ցուցակը ստանալու օրը Բարձրագույն դատական խորհուրդը ցուցակում ներառված հավակնորդների բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկ ամսյա ժամկետում դրանց վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություն ստանալու նպատակով:»:

Հոդված 29. Օրենքի 108-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում լրացնել նոր նախադասություն.

«Այս փուլում Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է նաեւ հավակնորդի ներկայացրած հարցաթերթիկի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին»  օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրությունների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից  տրամադրած՝ հավակնորդի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունը:».

2) լրացնել նոր 1.1.-ին մաս.

«1.1. Հարցազրույցից առաջ՝ հինգ օրվա ընթացքում, հավակնորդներն անցնում են հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված հատկանիշները գնահատելու նպատակով, եւ դրա արդյունքը ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է հոգեբանական թեստավորման  չափանիշները եւ անցկացման կարգը, որի հիման վրա թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմաններն  ապահովում է Լիազոր մարմինը: Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են հավակնորդին եւ Բարձրագույն դատական խորհրդին:».

3) լրացնել նոր 8-րդ մաս.

«8. Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում որակավորման գրավոր քննության եւ հարցազրույցի արդյունքները, հոգեբանական թեստի արդյունքները եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ հավակնորդի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունը:»:

Հոդված 30. Օրենքի 109-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «գաղտնի» բառը փոխարինել «բաց» բառով :

2)  2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասից հանել վերջին նախադասությունը.

4) 7-րդ մասից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 31. Օրենքի 111-րդ հոդվածի 6-րդ մասում, 113-րդ հոդվածի 5-րդ մասում, 117-րդ հոդվածի 4-րդ մասում, 119-րդ հոդվածի 2-րդ մասում, 120-րդ հոդվածի 3-րդ մասում, 124-րդ հոդվածի 3-րդ մասում «գաղտնի» բառը փոխարինել «բաց» բառով:

Հոդված 32. Օրենքի 121-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «տվյալ դատարանում ունեն դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն,» բառերը.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասից հանել «գաղտնի» բառը եւ 2-րդ նախադասությունը:

Հոդված 33. Օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում «վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ» բառերը փոխարինել «վերջին ութ տարիների ընթացքում առնվազն վեց» բառերով:

Հոդված 34. Օրենքի 124-րդ հոդվածում՝

1) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը.

2) 5-րդ եւ 8-րդ մասերից հանել վերջին նախադասությունները:

Հոդված 35. Օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) իրավագիտության  բնագավառում գիտական աստիճան ունեցող եւ վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:»:

Հոդված 36. Օրենքի 133-րդ հոդվածում՝

1) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը.

2) 5-րդ եւ 8-րդ մասերից հանել վերջին նախադասությունները:

Հոդված 37. Օրենքի 134-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, » բառերը.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասում «գաղտնի» բառը փոխարինել «բաց» բառով.

4) 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

5) 7-րդ մասից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 38. Օրենքի 135-րդ հոդվածում՝

1)  1-ին մասից հանել «տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն,» բառերը.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասում «գաղտնի» բառը փոխարինել «բաց» բառով.

4) 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

5) 7-րդ մասից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 39. Օրենքի 18-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 18

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 136. Դատավորների գործունեության գնահատման նպատակը

1. Դատավորի գործունեությունը ենթակա է գնահատման:

2. Դատավորների գործունեության գնահատման նպատակն է՝

1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը.

2) նպաստել դատավորների վերապատրաստման ուղղությունների ընտրությանը.

3) բացահայտել դատավորի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները.

4) նպաստել դատավորի ինքնակատարելագործմանը.

5) նպաստել դատարանի գործունեության արդյունավետության բարելավմանը:

3. Դատավորի գործունեության գնահատման արդյունքները տրամադրվում են՝

1) Ուսումնական հարցերի հանձնաժողովին՝ դատավորների վերապատրաստման ուղղություններն ընտրելու.

2) գնահատվող դատավորին՝ իր աշխատանքի արդյունավետությունը բարելավելու եւ ինքնակատարելագործվելու.

3) Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար.

4) դատարանի նախագահին՝ դատարանի գործունեության արդյունավետությունը բարելավելու նպատակով:

4. Բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, դատավորների գործունեության գնահատման արդյունքները եւ այդ կապակցությամբ ձեռք բերված տվյալներն ու տեղեկությունները գաղտնի են:

Հոդված 137. Դատավորի գործունեության գնահատման տեսակները

1. Դատավորի գործունեությունը ենթակա է հերթական գնահատման՝ յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ, իսկ դատավորի նախաձեռնությամբ կամ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում՝ արտահերթ:

2. Դատավորի նախաձեռնությամբ արտահերթ գնահատում չի իրականացվում, եթե դատավորի գործունեությունը վերջին երկու տարվա ընթացքում գնահատվել է:

3. Դատավորի գործունեության գնահատումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով եւ ժամկետներում:

Հոդված 138. Դատավորների գործունեության գնահատման չափանիշները

1. Դատավորների գործունեությունը գնահատվում է դատավորի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ինչպես նաեւ դատավորի արհեստավարժությունն ու վարքագիծը բնութագրող սույն հոդվածով սահմանված չափանիշների հիման վրա, եթե հնարավոր է տվյալ դատավորի գնահատումն իրականացնել այդ չափանիշների հիման վրա:

2. Դատավորի աշխատանքի որակի եւ արհեստավարժության գնահատման չափանիշներն են՝

1) դատական ակտը հիմնավորելու կարողությունը.

2) դատական նիստը կառավարելու եւ օրենքով սահմանված կարգով անցկացնելու կարողությունը:

3. Դատավորի աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշներ     ն են՝

1) աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակությունը եւ աշխատանքի պլանավորումը.

2) ողջամիտ ժամկետում գործեր քննելն ու դատական ակտեր կայացնելը.

3) դատավորի կողմից առանձին դատավարական գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը.

4) արդյունավետ աշխատամիջավայր ապահովելու կարողությունը:

4. Դատավորի էթիկայի եւ վարքագծի կանոնի գնահատման չափանիշ     ներն են՝

1) վարքագծի եւ էթիկայի կանոնների պահպանումը.

2) դատարանի հանրային ընկալմանն ու դատարանի նկատմամբ վստահությանը նպաստելը,  այլ դատավորների եւ դատարանի աշխատակազմի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը:

 5. Սույն հոդվածով սահմանված գնահատման չափանիշներով գնահատման համար հանձնաժողովը պետք է հաշվի առնի դատավորի քննած գործերի առնվազն 10 դատական նիստի ձայնային արձանագրություններ (բացակայության դեպքում՝ պարզ թղթային արձանագրություններ) եւ առնվազն 10 գործն ըստ էության լուծող դատական ակտեր (պատահական ընտրությամբ):

Հոդված 139. Դատավորների գործունեության գնահատման կարգը

1. Դատավորների գործունեության գնահատումն իրականացնում է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով սահմանված չափանիշների հիման վրա:

2. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը՝ ներառյալ սույն օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված չափանիշների գնահատման ցուցիչները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը եւ դատավորների գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասները:

3. Դատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը սահմանելիս դատավորի գործունեության գնահատման համար առաջնահերթություն է տրվում սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված չափանիշներին, որոնք դատավորին տրվող գնահատականի ձեւավորման համար ունեն որոշիչ նշանակություն:

4. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորների գործունեությունը գնահատելու հերթական ժամանակացույցը՝ ըստ համապատասխան տարիների եւ դատավորների:

Հոդված 140. Դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը

1. Գնահատման արդյունքների վերաբերյալ կազմվում է որոշման նախագիծ, որը ներառում է գնահատման արդյունքի ամփոփագիր:

2. Գնահատման արդյունքների վերաբերյալ որոշման նախագիծն ուղարկվում է դատավորին, որն իրավունք ունի այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում ներկայացնելու նախագծի վերաբերյալ իր նկատառումները:

3. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովն ուսումնասիրում է գնահատման արդյունքների վերաբերյալ դատավորի նկատառումները եւ որոշում կայացնում գնահատման արդյունքների վերաբերյալ:

4.  Դատավորների  գործունեության  գնահատման  հանձնաժողովը գնահատման ընդհանուր արդյունքների հիման վրա դատավորների գործունեությունը գնահատում է բարձր, լավ, միջին կամ ցածր՝ հիմք ընդունելով Բարձագույն դատական խորհրդի կողմից սահմանված գնահատման սանդղակները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են յուրաքանչյուր չափանիշով դատավորի գործունեության գնահատման ցուցիչները, յուրաքանչյուր ցուցիչով միավորը որոշելու մեթոդը, միավորների առավելագույն չափը, ինչպես նաեւ տվյալ ցուցիչով դատավորի գործունեության գնահատման հիմք հանդիսացող փաստաթղթավորված տվյալների շրջանակը եւ դրանք հավաքելու կարգը:

5. Դատավորի գործունեության գնահատականը ձեւավորվում է գնահատման բոլոր չափանիշներով հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից դատավորին նշանակված  գնահատականների միջինով:

6. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը եւ արդյունքների ամփոփմանը:

Հոդված 140.1. Դատավորների գործունեության գնահատման հետեւանքները

1. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր կամ միջին գնահատվելու դեպքում Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը որոշում է կայացնում դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն:

2. Գնահատման ընդհանուր արդյունքներով ցածր կամ միջին գնահատված դատավորի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լրացուցիչ վերապատրաստումն անցնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպվում է արտահերթ գնահատում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արտահերթ գնահատման դեպքում սույն օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված չափանիշների գնահատումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված կարգով:

4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կողմից դատավորի գործունեության գնահատման արդյունքում սույն օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առերեւույթ հիմքեր հայտնաբերելու դեպքում հանձնաժողովը դիմում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:»:

Հոդված 40. Օրենքի 142-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա) 1-ին կետից հանել «ակնհայտ եւ կոպիտ» բառերը, իսկ «խախտումը» բառից հետո լրացնել «, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.» բառերը.

 բ) 2-րդ կետում «կանոնները» բառից հետո հանել «կոպիտ» բառը.

գ) 3-րդ եւ 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեեւ ձեւականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարեւորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին եւ իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:»:

3)  3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

4) 5-րդ մասում «իրադրությունում» բառից հետո լրացնել «ակնհայտորեն» բառը.

5) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Էական կարգապահական խախտում է՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների եւ (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ հեղինակազրկում է դատական իշխանությունը.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսեւորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-9-րդ, 11-12-րդ, 15-16-րդ կետերով եւ 70-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-3-րդ, 7-8-րդ, 13-14-րդ եւ 18-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ, եւ պայմանավորված կատարման հանգամանքներով եւ (կամ) առաջացրած հետեւանքներով՝  համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ.

3) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը:»:

Հոդված 41. Օրենքի 144-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

Հոդված 144. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ Լիազոր մարմնի կողմից խախտումը հայտնաբերելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով՝ Լիազոր մարմնի կողմից խախտումը հայտնաբերելուց  հետո՝ եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո՝ բացառությամբ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտումների.

3) դատավորի կողմից սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով՝ Լիազոր մարմնի կողմից խախտումը հայտնաբերելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց երեք տարի հետո:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը հայտնաբերվել է մինչեւ տվյալ գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ապա նույն կետով նախատեսված մեկ տարվա ժամկետը հաշվարկվում է տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից, իսկ եթե դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցնում են դատական պաշտպանության իրավունքի խախտման եւ արդարադատության խաթարման, ապա վարույթ կարող է հարուցվել մինչեւ տվյալ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 42. Օրենքի 145-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում լրացնել նոր՝ 3-րդ կետ.

«3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1.1.-ին կետով նախատեսված դեպքերում:».

2) լրացնել նոր՝ 1.1.-ին մաս.

«1.1. Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ կարգապահական վարույթ կարող է հարուցել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:»:

Հոդված 43. Օրենքի 146-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում լրացնել նոր՝ 4-րդ կետ.

«4) վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը:».

2) 4 -րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Վարույթ հարուցող մարմինը կատարված ուսումնասիրությունների արդյունքում կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու կամ չհարուցելու մասին որոշում:

3) 5-րդ մասում «չհարուցելու հիմքերը» բառից հետո լրացնել «երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկելով հաղորդում ներկայացրած անձին» բառերը.

4) 6-րդ մասում՝

ա. 1-ին կետում «հարուցված» բառից հետո լրացնել «կարգապահական» բառը.

բ. լրացնել նոր՝  4-րդ կետ.

«4) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերեւույթ բացակայում են:»:

Հոդված 44. Օրենքի 147-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «վեց շաբաթից» բառերը փոխարինել «երկու ամսից» բառերով.

2) 3-րդ մասի 4-րդ կետում «անձին» բառից հետո լրացնել «, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց» բառերը, «տեղեկությունների» բառը փոխարինել «տեղեկություններ եւ նյութեր» բառերով.

3) 6-րդ մասը լրացնել նոր՝ 6-րդ կետով.

«6) առկա է սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմք:»:

Հոդված 45. Օրենքի 149-րդ հոդվածում

1) 1-ին մասում լրացնել նոր՝ 3.1-ին եւ 3.2.-րդ կետեր.

«3.1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական եւ արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ երկու տարի ժամկետով.

3.2) դատարանի նախագահի  կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի  պաշտոնից ազատում:».

2) լրացնել նոր 1.1-րդ մաս.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3.2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը չի կարող կիրառվել սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս:»

3) 2-րդ մասում «հետեւանքները,» բառից հետո լրացնել «դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը,» բառերը.

4) 3-րդ մասում «Եթե» բառից հետո լրացնել «առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք կիրառելու կամ, դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատվելու կամ,» բառերը:

Հոդված 46. Օրենքի 150-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «մեկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով.

2) 2-րդ մասում «մեկ ամսով» բառերը փոխարինել «երեք ամսով» բառերով.

3) լրացնել նոր՝ 3-րդ եւ 4-րդ մասեր.

«3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կասեցվում է, եթե նույն փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ վերսկսվում է քրեական վարույթի ավարտից հետո:

4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարճվում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված դատավորի լիազորությունների դադարման հիմքեր: Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս պարտադիր է Բարձրագույն դատական խորհրդի համար միայն այն փաստերով, որոնցով հաստատված են որոշակի գործողությունների կատարումը եւ դրանք կատարած անձինք:»:

Հոդված 47. Օրենքի 151-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 151. Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքը

1. Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննությունն սկսվում է հարցի էության եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության վերաբերյալ վարույթ հարուցած անձի զեկուցմամբ: Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է Լիազոր մարմինը, ապա վերջինս, կամ նրա տեղակալը պարտավոր է ներկա լինել Բարձրագույն դատական խորհրդի նիստին: Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, ապա Բարձրագույն դատական խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին միջնորդությունը զեկուցում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահը կամ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի հանձնարարությամբ՝ դրա անդամներից մեկը: Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, ապա Բարձրագույն դատական խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին միջնորդությունը զեկուցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանձնարարությամբ՝ դրա անդամներից մեկը:

2. Այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

3. Վարույթ հարուցած մարմնի զեկուցումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է այն դատավորին, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Բարձրագույն դատական խորհրդի անդամները եւ վարույթը հարուցած մարմնի ներկայացուցիչը կարող են հարցեր ուղղել դատավորին, որոնց վերջինս կարող է պատասխանել կամ հրաժարվել դրանց պատասխանելուց: Դատավորին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը անցնում է վարույթի նյութերի հետազոտմանը:

4. Հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի՝

1) դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատավորից, կարգապահական վարույթը հարուցած մարմնից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից պահանջել ներկայացնել հարցի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ, որոնք գտնվում են տվյալ անձանց ազդեցության ոլորտում՝ սահմանելով ժամկետ դրանք Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու համար, իսկ որոշումը կամովին չկատարելու դեպքում այն ներկայացնել կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

2) դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաներ,

3) դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ նշանակել փորձաքննություն՝ քննության համար նշանակություն ունեցող հարցերի պարզաբանման նպատակով:

5. Վկաների չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի որոշում կայացնելու վկային հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ: Հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

6. Բարձրագույն դատական խորհուրդը գործով ցուցմունք տվող անձանց նախազգուշացնում է ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու, իսկ փորձագետին՝ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին:

7. Հարցի քննության համար հրավիրված վկային առաջինը հարցեր է տալիս այն կողմը, որի միջնորդությամբ հրավիրվել է վկան, ապա մյուս կողմը, իսկ վերջում՝ Բարձրագույն դատական խորհուրդը: Եթե վկան հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ, ապա առաջինը հարցեր է տալիս Բարձրագույն դատական խորհուրդը, այնուհետեւ կողմերը՝ ըստ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած հերթականության:

8. Վկան իրավունք ունի հրաժարվել ցուցմունք տալ առանձին հարցերի վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր, իր ամուսնու կամ իր մերձավոր ազգականի դեմ:

9. Վարույթի նյութերի հետազոտումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները, որից հետո հարցի քննությունը հայտարարվում է ավարտված: Հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է որոշման հրապարակման օրը, վայրը եւ ժամը:

10. Հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հեռանում է որոշում կայացնելու:»:

Հոդված 48. Օրենքի 155-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը ենթակա է բողոքարկման այն պահից սկսած մեկամսյա ժամկետում, երբ բողոք բերող անձն (մարմինը) իմացել է կամ կարող էր իմանալ սույն օրենսգրքի 156.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապացույցների կամ հանգամանքների մասին:».

2) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 49. Օրենքում լրացնել  նոր՝ 156.1-ին հոդված.

«Հոդված 156.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու որոշումը բողոքարկելը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ համապատասխանաբար դատավորի կամ կարգապահական վարույթ հարուցած մարմնի բողոքը քննում է Բարձրագույն դատական խորհուրդը, եթե ի հայտ է եկել այնպիսի էական ապացույց կամ հանգամանք, որը բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով եւ որը ողջամտորեն կարող էր ազդել որոշման վրա:

2. Բարձրագույն դատարան խորհուրդը բողոքը ստանալուց հետո այն անմիջապես ուղարկում է մյուս կողմին, որը կարող է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել բողոքի պատասխան այն ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

3. Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու  որոշման դեմ ներկայացված բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել նիստում: Բողոքը դատական նիստում քննելու մասին կայացվում է որոշում:

4. Բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում կողմերը ծանուցվում են նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար: Բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է հարցը զեկուցող անդամի զեկուցումով, ով ներկայացնում է բողոքը եւ բողոքի պատասխանի փաստարկները: Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին եւ նիստին ներկայացած կողմերին, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված:

5. Բողոքի քննության ժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը բողոքարկվող որոշումը վերանայում է միայն բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում:

6. Բողոքի քննությունը կատարվում եւ որոշումը կայացվում է բողոքը ստանալուց հետո երկամսյա ժամկետում:

7. Բողոքի քննության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է բողոքարկվող որոշումն անփոփոխ թողնելու կամ որոշումը մասնակի կամ ամբողջությամբ վերացնելու մասին որոշում: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է:»:

Հոդված 50. Օրենքի  159-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «18-րդ գլխի» բառերը փոխարինել «19-րդ գլխի» բառերով եւ հանել «հարուցման եւ իրականացման» բառերը.

2) լրացնել նոր՝ 2.1. մաս.

«2.1. «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել՝ հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած եզրակացությունը:»:

Հոդված 51. Օրենքի 165-րդ հոդվածում լրացնել նոր՝ 1.1.-ին մաս.

«1.1. Դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում Գլխավոր դատախազն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին:»:

Հոդված 52. Օրենքի 166-րդ հոդվածի 27-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 53. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետը եւ 39-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձեւավորման պահից:

3. Սույն օրենքի 26-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո որակավորման գրավոր քննության արդյունքների դեմ առաջին բողոքը ստանալուց պահից:

4. Սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-3-րդ կետերը՝ հոգեբանական թեստավորման մասով, ուժի մեջ են մտնում հոգեբանական թեստավորման համար Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված կարգին համապատասխան անհրաժեշտ պայմանների ստեղծման պահից:

5. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները եւ անցկացման կարգը:

6. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո վեց ամսվա ընթացքում Լիազոր մարմինն ապահովում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները:

7. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում Ընդհանուր ժողովն ընտրում է Ուսումնական հարցերի եւ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներին եւ նույն օրը գործող Ուսումնական հարցերի եւ Կարգապահական հարցերի հանձնաժողովի լիազորությունները համարվում են դադարած:

8. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է Ուսումնական հարցերի եւ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող թեկնածուների մրցույթի անցկացման եւ ընտրության անցկացման կարգն ու մանրամասները:

9. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում ձեւավորվում է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը, Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանվում են դատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը եւ դատավորների գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասները, ինչպես նաեւ դատավորների գործունեությունը գնահատելու հերթական ժամանակացույցը՝ ըստ համապատասխան տարիների եւ դատավորների:

10. Դատավորների առաջին հերթական գնահատումն իրականացվում է 2020 թվականի հունիսի 1-ից 2024 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

11. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո վեցամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորների աշխատանքային ներքին կարգապահական կանոնները:

12. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընտրված Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչեւ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

13. Եթե մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատավորը կամ վարույթ հարուցող մարմինը իմացել է այնպիսի էական ապացույցի կամ հանգամանքի մասին, որը հիմք է Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար, ապա սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից դատավորը կամ վարույթ հարուցող մարմինը կարող է բողոքարկել այդ որոշումը, եթե չի լրացել բողոքարկման համար սահմանված մեկամսյա ժամկետը:

14. Սույն օրենքի՝ կարգապահական պատասխանատվության հիմքերի եւ վարույթի վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կարգապահական վարույթների նկատմամբ:

15. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներին, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահին մակագրված գործերի վերաբաշխում տեղի չի ունենում, իսկ սույն օրենքով սահմանված նվազեցումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մակագրված գործերի վրա:

16. Սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված 105.1-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանափակումը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը  դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար անցկացված գրավոր քննության արդյունքների դատական կարգով բողոքարկման հետ կապված հարաբերությունների վրա:

17.  Սույն օրենքով լրացվող 21-րդ հոդվածի 2.1-րդ մասը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ տվյալ նորմի ուժի մեջ մտնելը Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության վերաբերյալ գործերի բաշխման կարգը: